Մեքսիկան Ֆրանսիայի ահաբեկչություններից հետո ուժեղացնում է անվտանգության միջոցառումները
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի իշխանությունները Ֆրանսիայի ահաբեկչություններից հետո որոշել են ուժեղացնել սահմանների անվտանգությանն ուղղված միջոցառումները: Այս մասին երկուշաբթի հայտնել է Անվտանգության հարցերով ազգային հանձնաժողովի ղեկավար Ռենատո Սալես Էրեդիան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մեքսիկան մի քանի՝ այդ թվում միգրացիոն անվտանգության ու սահմանների պաշտպանության ուղղություններով համագործակցում է մի շարք երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ՝ «խուսափելու համար ցանկացած միջադեպերից»: Էրեդիան շեշտել է, որ «ուժերը տեղակայված են, հանրապետության կառավարության ամբողջ ուժային բլոկի հետ պահպանվում է կապն ու համակարգումը»: Նա նաեւ հավելել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի ողբերգական իրադարձությունների «հետաքննության հարցում ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ փոխգործողությունները»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



