Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Ադամանդ. իրո՞ք այն այդքան ամուր և թանկարժեք է

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ..

Ադամանդը վաղնջական ժամանակներից հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք քարերից մեկը, և անգամ ավանդապատումներից ու պատմությունից բոլորը գիտեն, որ հին հարուստները, սուլթանները և թագավորները դրանցից ունեցել են սնդուկներով։

Իրականում այդպես չէ։

Բանն այն է, որ, ինչքան էլ զարմանալի է, ադամանդ առաջին անգամ մարդիկ տեսել են միայն 15-րդ դարում։ Իհարկե մինչ այդ էլ մարդիկ տեսել են այն, բայց դա եղել է ալմաստ, այլ ոչ թե ադամանդ։ Ալմաստը ածխածնի ալլոտրոպ բնական տարաձևություններից է։ Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և ունեն անփայլ ապակու գնդիկների տեսք։ Լավագույն ալմաստները կա՛մ անգույն են, կա՛մ երկնագույն։ Ալմաստը հղկելուց՝ նիստավորելուց հետո (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվի 57 հարթ նիստ, ավելի մանր քարերի դեպքում՝ 17 նիստ) այն դառնում է ադամանդ։ Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը հայերեն կոչվում է նաև շողակն։ Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից, իսկ ադամանդ՝ հունարեն «աննվաճելի» բառից։ Այսինքն, ավելի պարզ ասած, ադամանդը ալմաստի հղկված տեսակն է։ Այնպես չէ, որ հնում ալմաստը չէին օգտագործում զարդերում, օգտագործում էին այդպես անմշակ վիճակում. այն ժամանակներում դրա մշակելը, ի տարբերություն այլ թանկարժեք քարերի, անհնար էր, քանի որ ալմաստը շատ կարծր նյութ է։ Այն, իհարկե, գեղեցիկ քար չէր, բայց շողշողուն էր և այդ իսկ պատճառով օգտագործվում էր, բացի դա, այն նաև այնքան էլ թանկ չէր։ Ալմաստի հղկում առաջին անգամ հնարավոր է դարձել իրականացնել 15-րդ դարի կեսերին՝ ալմաստի փոշու օգնությամբ։

Դա կատարել է Անտվերպենում ապրող Լյուդվիգ վան Բերկվեմը։ Իհարկե, Բերկվեմի հղկումը շատ պրիմիտիվ էր. նա այն իրականացրել է՝ ալմաստին տալով վարդի տեսք։ Դա առաջին քայլն էր, իսկ ալմաստ հղկելու գործընթացը շատ բարդ էր ու մանրազնին այն աստիճանի, որ Ֆրանսիայի կարդինալ Մազարինիի պատվերը տևել է տարիներ և ավարտվել է միայն 1660 թվականին։ Հետագայում ոսկերիչները այնպես կատարելագործեցին հղկումը, որ ստացվի այնպիսի ադամանդ, որ լույսը նրա ներսում ամբողջությամբ անդրադառնա և ստացվի գունախաղի էֆեկտ։ Ի դեպ, ալմաստի նման կարելի է հղկել նաև սպիտակ սապֆիրը, բյուրեղապակին, անգամ սովորական ապակին, բայց, այնուամենայնիվ, դրանից նրանք ադամանդ չեն դառնում, որովհետև չունեն այդ քարի գունախաղը։ Շատերն են կարծում, որ ադամանդը տարբերել այլ քարերից կարելի է փորձելով նրանով ապակի կտրել։ Իհարկե, սա ճիշտ է, բայց ներկայումս նմանապես ապակի են կտրում նաև արհեստական ճանապարհով ստացված ալմաստի չորս սինթետիկ անալոգները, որոնց էլ ավելի հաճախ են «հրամցնում» ադամանդի տեղ։ Այդ իսկ պատճառով ադամանդի ստուգման ամենահեշտ և ճշգրիտ մեթոդն է այն հղկված մասով դեպի ներքև դնել հարթ, ողորկ և սև մակերևույթին։ Այս վիճակում, ի տարբերություն մնացած քարերի, ադամանդի գունախաղը դադարում է։ Բայց, ի վերջո, ամենաճիշտը հատուկ մասնագետի մոտ ադամանդը ստուգել տալն է։

Հնուց ի վեր ալմաստը համարվել է անոչնչանալի։ Նախկինում անգամ համարում էին, որ ալմաստին մուրճով հարվածելիս ավելի շուտ մուրճը կկոտրվի, քան ալմաստը։ Իրականում ալմաստը փխրուն է, ինչպես և այլ պինդ միներալները։ Անգամ մուրճի հարվածով կարելի է ալմաստը ջարդել։ Ի դեպ, հին հույն բնագետ Պլինոսը համոզված էր, որ ալմաստը կարելի է ջարդել, եթե այն նախօրոք թրջվի այծի արյունով։ Իսկ միջնադարի բնագետ-գիտնական և փիլիսոփա Ալբերտ Մեծը այդ առիթով ճշտում է կատարել, ըստ որի, այծին մորթելուց և արյունը վերցնելուց առաջ անհրաժեշտ է այծին կերակրել համեմով և խմեցնել գինի։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards