Խաղալիք, որը սպառնում է տեսողությանը. Դուք պետք է իմանաք դա
LIFEԱյս երեխան կորցրել էր տեսողության 75 տոկոսը:

Դեպքը գրանցվել է Ավստրալիայում: Երեխան խաղացել է ծնողների գնած խաղալիքով եւ գրեթե կորցրել տեսողությունը: Այն շատ տարածված խաղալիք է , կոչվում է լազերային ցուցիչ, կարողանում է մեծ տարածության վրա գցել կարմիր լույս:

7-ամյա երեխային ստիպված տարել են ակնաբույժի մոտ, ով էլ հետազոտել է երեխայի աչքերն ու պարզել, որ նա լազերային լույսով այրել է աչքերի եղջերաթաղանթը: Աչքերը չէին ցավում, սակայն խնդիրը հնարավոր էր վերացնել միայն վիրահատական միջամտությամբ:
Շատ երկրներում լազերային այս խաղալիքը հասանելի է երեխաներին, սակայն պետք է իմանալ, որ դրա լույսը բավարար է տեսողությունը կորցնելու համար:
Դրանք վտանգավոր են, հեռու պահեք երեխաներից:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



