Ոստիկանության ՔՀԳ և Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Լոռու մարզում առանձնակի դաժանությամբ սպանության դեպքը
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Տիգրան Կարապետյանի, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչների հետ, քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Թումանյանի բաժին են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կամո Կիրակոսյանին։
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արսեն Սարդարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու, դին այրելու մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



