Երևանում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, վերջինը տապալել է լուսացույցը. կա վիրավոր. Shamshyan.com
SOCIETY
Ապրիլի 5-ին Երևանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Ժամը 08:25-ի սահմաններում, Պարոնյան և Ձորափի փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 27-ամյա Վիգեն Խոցանյանի վարած Volkswagen մակնիշի 93 VR 999 համարանիշի և Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Միսակյանի վարած Opel մակնիշի 35 AO 330 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Խորեն Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Աղբյուրի փոխանցմամբ` հարվածի արդյունքում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել խաչմերուկը կարգավորող լուսացույցը: Վարորդներից Վ. Խոցանյանը աշխատում է «Արարատբանկում», որպես վարկային մասնագետ, Ա. Միսակյանը Արարատի գինու-կոնյակի-օղու կոմբինատում, իսկ վիրավոր Խ. Դանիելյանը նույն կոմբինատում՝ որպես պահեստապետ:



