Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախի փողոցի վթարային հանրակացարանի բնակիչներին տարհանելու համար անհրաժեշտ են դժգոհող փախստականների ստորագրությունները. շենքի լիազոր

SOCIETY

Արցախի փողոցի վթարային հանրակացարանի մի խումբ բնակիչների դժգոհությունները, թե իրենց պատրաստվում են «փողոց շպրտել», նույն շենքի լիազոր և բնակիչ Մարիետա Հովհաննիսյանը համարում է անտեղի և պնդում՝այդ մարդիկ պարզապես մտավախություն ունեն, որ հնարավոր է իրենց օրինական ձևով բնակարան չհատկացվի, քանի որ իրենց  սեփականության հարցը դեռ վիճարկվում է դատարաններում:    

Դեռ ավելին, ըստ նրա՝ հենց այդ մի քանի հոգու պատճառով վերջնական ստորագրություններով համաձայնություն չի տրվում քաղաքապետարանին, որպեսզի օր առաջ բոլոր բնակիչները 4-րդ կարգի վթարային շենքից տարհանվեն:

Նշենք, որ վթարային հանրակացարանում ապրող և քաղաքապետարանի որոշումից դժգոհ քաղաքացիները Բաքվի փախստականներ են, հիմնականում՝ միայնակ ծերեր, ովքեր Tert.am-ի հետ զրույցում նշել էին, որ Երևանի քաղաքապետարանն իրենց սպառնալիքով փողոց է ուզում շպրտել, իսկ շենքի լիազորն ու բնակիչներն իրենց ծաղրում են, սպառնում, ասում են՝ «գնացեք ձեր Բաքուն» կամ «թող ձեզնով զբաղվի փախստականների կոմիտեն»: 

Շենքի բնակիչներից Նինա Հովհաննիսյանն էլ ասում է, որ քաղաքապետարանը  որոշել է իրենց անորոշ ժամանակով տեղահանել. ստիպում են ստորագրել տեղափոխվելու և մինչև մարտի  31-ը վարձով բնակվելու մասին համաձայնագիր՝  մինչև կկառուցվի Սիսակյան 3 հասցեում գտնվող շենքը և այնտեղ նրանց բնակարաններ կհատկացնեն:  

Հիշեցնենք նաև, որ քաղաքապետարանից Tert.am-ին ասել էին, որ ներկայում վթարային շենքում մնալը նրանց կյանքի համար վտանգավոր է, և, ընդ որում, քաղաքապետարանը պատրաստակամություն էր հայտնել վթարային շենքից դուրս եկած բնակիչներին փոխհատուցել ժամանակավոր բնակարանի վարձակալության գումարը մինչև հիմնական բնակարաններ տեղափոխվելը:

Լիազորը նշեց, որ քաղաքապետարանը 27  բնակարան է տրամադրել` հիմնականում երեխաներով ընտանիքներին, մինչև Սիսակյան 3 հասցեում գտնվող շենքի կառուցումը: Նա ասաց, որ հիմնական դժգոհություն հայտնողը և շենքում «խառնակչություն անողը» Նինա Հովհաննիսյանն է, ով իր մոր՝ Նորա Սեյրանովայի հետ ապրում է հանրակացարանի մի սենյակում, թեև առանձին բնակարաններ ունեն՝ 317 սենյակը և 320- ը: Ըստ նրա՝ կնոջ մայրը 95 տարեկան է, պատերազմի մասնակից և երբ 27 բնակարանները բաշխում էին,  առաջինը հենց տատիկին կանչեցին: «Հաշվի առնելով նրա մեդալները, տարիքը՝ որոշվեց, որ Նորա Սեյրանովային բնակարան կտրամադրվի, իսկ Նինա Հովհաննիսյանը կգնա վարձով բնակվելու:

Լիազորը բացատրեց, թե ինչու նախնական համաձայնությունից հետո որոշեցին հրաժարվել առաջարկից: Ըստ նրա՝ այդ նույն բնակիչները դատարանում վիճարկում են իրենց սեփականությունը: Նրանք պնդում են, որ նախկին լիազոր Հարություն Հարոյանը, իրենցից գաղտնի վաճառել է իրենց սենյակները: Նորա Սեյրանովան դիմել է լիազորին, ասել, որ քանի որ հենց իր բնակարանը դատավարության փուլում է, խնդրել է Նինայի անունը գրել տուն ստացողների մեջ, քանի որ հնարավոր է՝ դատը հօգուտ իրենց չվճռեն և տունը կորչի ու իրենք փողոցում հայտնվեն: «Համաձայնվել ենք, տուն ստացողի անունը գրել ենք Նինա Հովհաննիսյանի անունով, իսկ վարձով գնացողների ցանկում՝ Նորա Սեյրանովայինը»,-ասաց նա և նշեց, որ հետո այդ տարբերակից էլ են հրաժարվել և ասում են, որ մինչև դատավարությունը չվերջանա, չեն ստորագրելու: Մարիետա Հովհաննիսյանը նշեց՝ բողոքողների մեջ կանայք են, ովքեր չեն էլ ապրում հանրակացարանում:

«Ես արդեն գալիս եմ այն եզրակացության, որ հնարավոր է իրենց համաձայնությամբ է Հարոյանը վաճառել իրենց սենյակները և գործարքը բոլորովին էլ իրենցից գաղտնի չի արվել: Ես էլ եմ, իհարկե, Հարոյանին մեղադրում, որովհետև հենց այդ դատավարությունը խոչընդոտ հանդիսացավ, որ մեր վերաբնակեցումն այսքան երկար տևեց: Հիմա ես կանչում եմ, որ գան ստորագրեն, չեն գալիս, ասում են՝ ինչո՞ւ ստորագրեմ, եթե իմ դատը չի վերջացել: Այսինքն՝ հնարավոր է մի բան արած լինեն, վախենում են, որ դատարանը հօգուտ իրենց վճիռ չի կայացնի, իրենք նոր շենքում տուն չեն ստանա: Դա իմ կարծիքն է, եթե արդար են, թող գան ստորագրեն, ինչի՞ց են վախենում: Ինչո՞ւ 20-ից ավելի բնակիչ վարձով գնում են՝ չեն վախենում, իրենք վախենում են, ուրեմն դրա հետևում մի բան կա, եթե չեն ներկայանում, որ նույնիսկ իրենց հասցեն ճշտեն, ուրեմն մի խնդիր կա այստեղ»,-ասաց նա:  

Մարիետա Հովհաննիսյանը նշեց, որ վթարային շենքում 80 բնակարան է, որոնցից 38 ընտանիքներ բնակարան են ստանում, ընդհանուր շուրջ 58-ից 60-ն էլ համաձայնել են ստորագրել շենքից դուրս գալու երկու տարբերակով էլ, և միայն 19-ը ընտանիք է, որ դուրս չեն գալիս, մի մասը դատական խնդիրների, մյուս մասն էլ հատկացվող պայմաններին համաձայն չլինելու պատճառով:

Լիազորի խոսքով՝ եթե տարբեր սենյակներ ունեցող նույն ընտանիքի անդամները  համաձայնվեին երկու բնակարան տալ և երկու սենյականոց մեկ բնակարան ստանալ, քչերը կգնային վարձով, որովհետև քաղաքապետարանը երկու սենյականոց բնակարաններ  կարող է ապահովել, խնդիրը մեկ սենյականոցների հետ են:

«Այդ մարդիկ շենքի ցեցն են դարձել, Նինան շատ է խառնում շենքը և ստիպում ամբողջ շենքին ահուդողով սպասել իրենց համաձայնությանը»,-ասաց նա:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League