Yerevan, 24.January.2026,
00
:
00
BREAKING


Ո՞րն է սառը ձեռքեր և ոտքեր ունենալու պատճառը

LIFE

Լսելով ձեր մարմնի ազդանշանները` մարդը կարող է հասկանալ, թե ինչ նշաններ են վկայում օրգանիզմում առկա այս կամ այն խանգարումների մասին, ինչին է պետք ուշադրություն դարձնել, ինչ միջոցներ է պետք ձեռք առնել, որ բարելավես առողջական վիճակդ ու թույլ չտաս լուրջ հիվանդությունների զարգացումը:

Մարդը վախենում է օդափոխելու համար պատուհան բացել նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշներն ասում են, որ սենյակում շոգ է ու տոթ: Գիշերը նրան հաճախ չի բավականացնում տաք ծածկոցը, ու տաքանալու համար նա հաճախ տաք գուլպաներ է հագնում: Նրա ոտքերի մատները հազվադեպ են տաք լինում: Այդ նշանները մեծ մասամբ վկայում են արյան զարկերակային ցածր ճնշման ու խիտ արյան մասին:

Անընդհատ մրսելու զգացողություն: Ինչի՞ մասին է խոսում այս նշանը:

 

Ջերմության զգացողություն մարդու համար ապահովում է արյան նորմալ շրջանառությունը: Արյունը հասնում է մարմնի բոլոր մասերին ու տաքացնում դրանք: Բայց եթե այն շատ խիտ է, ապա կարող է պարզապես չկարողանալ անցնել բոլոր մանր մազանոթների միջոցով, հատկապես օրգանիզմի պերիֆերիկ հատվածներով` ձեռքերով ու ոտքերով: Դրա համար էլ դրանք սառչում են: Բայց սա դեռ կես դժբախտություն է:

Շատ ավելի վտանգավոր է, երբ սկսում է սառչել ողջ մարմինը: Դա տագնապային ահազանգ է արյան վատ շրջանառության ու լյարդի, սրտի առողջացմանն ու արյունը ջրիկացնելուն ուղղված անհետաձգելի գործողությունների անհրաժեշտության մասին:

Արյունը ջրիկացնում է լյարդը:

Բանն այն է, որ օրգանիզմում արյան վիճակի կարգավորմամբ լյարդն է զբաղվում: Եթե այդ օրգան խիտ արյուն է հասնում, այն միանգամից ընկնում է թթվածնային քաղցի մեջ, քանի որ խիտ արյունը չի կարող օրգաններն ու հյուսվածքները ապահովել թթվածնի անհրաժեշտ քանակությամբ: Ու լյարդը սկսում է այդ խիտ արյունը ջրիկացնել: Լյարդը դա անում է հակաօքսիդանտների օգնությամբ:

Բայց խնդիրն այն է, որ այդ նյութերը նույնպես արյան հետ լյարդ են ընկնում: Իսկ եթե արյունը երկար ժամանակահատվածով է խիտ, ապա լյարդը սպառում է իր պահեստավորված վիտամինների քանակը, իսկ նորերը այնտեղ ընկնել չեն կարողանում:

Ինչո՞ւ է խտանում արյունը:

Մի քանի պատճառներով: Դրանց մեջ կարելի է առանձնացնել այնպիսիները, ինչպիսիք են լյարդի վատ աշխատանքը, որի պատճառը հաճախ մարդու սխալ սնվելն է, հեղուկների ոչ բավարար քանակի օգտագործումը, սննդակարգում արդյունաբերական մթերքների քանակի գերակշռումը, որոնց արտադրման ժամանակ օգտագործում են զանազան քիմիական խառնուրդներ, ինչպես նաև բանջարեղենի ու մրգերի ոչ բավարար քանակի, չռաֆինացված ճարպերի ու վիտամիններ պարունակող այլ մթերքների օգտագործումը: Վերջինս պետք է հատկապես առանձնացնել:

Համաձայն հետազոտությունների` երբ ձեր ամենօրյա սննդակարգում հայտնվում են շատ սեզոնային մրգեր ու բանջարեղեն, շատ մարդկանց մոտ արյունը ձեռք է բերում նորմալ խտություն: Դրա համար էլ լյարդը պետք է կուտակի վիտամին հակաօքսիդանտներ այն քանակությամբ, որ դրանք բավական լինեն առավելագույն երկար ժամանակի համար, ցանկալի է՝ մինչև նոր բերքահավաքային շրջան: Դրա համար նրա համար անհրաժեշտ է ապահովել օպտիմալ աշխատանքային պայմաններ:

Հյութերը կարող են ջրիկացնել արյունը:

Իհարկե, վիտամինային պահուստը պետք է լրացնել ողջ տարվա ընթացքում, բայց ոչ թե ջերմոցային պտուղներով, որոնցում քիչ օգտակար նյութեր կան, բայց շատ քիմիկատներ, այլ մառաններում պահվող բանջարեղենով` գազարով, բազուկով, կաղամբով, դդումով: Ցանկալի է, որ նրանց աճեցման ընթացքում քիմիական պարարտանյութեր չօգտագործվեն: Կարևոր են նաև պահման պայմանները, քանի որ, օրինակ, գազարի չորանալու դեպքում նրանում ավելանում են նիտրիտների քանակը, որոնք վտանգավոր են մարդկային օրգանիզմի համար:

Արյան խտացման խնդրի դեմ պայքարել կարելի է մրգաբանջարեղենային թարմ քամված հյութերի, մասնավորապես՝ գազարի ու դդումի հյութերի միջոցով, որոնք օրգանիզմին հասցնում են հեղուկ ու հակաօքսիդանտներ միանգամից:

Կարևոր է, որ հյութերը պատրաստված լինեն որակյալ, լավ պահպանված մրգերից ու բանջարեղենից: Ցանկալի է ոչ թե միատարր հյութ խմել, այլ խառնուրդ` համադրելով քաղցր, օրինակ, գազարի ու դդումի հյութերը, և թթու` խնձորի, ցիտրուսայինների, լոռամրգիի և այլ հյութեր: Թթվայնությունը չեզոքացնում է նիտրիտները, որոնք կարող էին ձմռան ընթացքում կուտակված լինել պտուղների մեջ:

Խոտաբույսերն օգտակար են լյարդի համար:

Ցանկալի է լյարդն ամրացնել խոտաբույսերի օգնությամբ: Դրա համար պատրաստեք սողացող սեզի արմատների, բարձր կղմուխի, դեղատնային արյունախմիկի, դեղատնային խատուտիկի արմատների, վայրի ցիկորիումի (смесь из корневищ пырея ползучего, девясила высокого, кровохлебки аптечной, корней одуванчика лекарственного, цикория дикого) խառնուրդ 2:1:1:2:2 համադրությամբ:

1 ճաշի գդալ մանրացրած բույսերի խառնուրդի վրա լցնել 400 մլ եռացրած ջուր, դնել մարմանդ կրակին` կափարիչը փակ կաթսայի մեջ՝ 12-15 րոպե, քամել սառելուց հետո, մզել:

Այս թուրմն օգտագործել ուտելուց առաջ, օրական 4-5 անգամ, 70-80 մլ, իսկ լեղածորանում քարերի բացակայության դեպքում` ուտելուց 15-20 րոպե առաջ:

Առաջին կուրսը տևում է 1.5-2 ամիս, իսկ հետագահում յուրաքանչյուր եռամսյակում` 3-4 շաբաթ:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia