Այո, բան ա փոխվել մեր երկրում. ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա․ Շարմազանով (վիդեո)
SOCIETYԵրկրում բան է փոխվել․ ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա: Այսպիսի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովը։
«Այո, բան ա փոխվել մեր երկրում. ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա, կրթության նախարարն էլ այլասերվածի չէր ընդունի, ԱԺ-ում նմաններին չէին ծափահարի, Վեհափառի վրա էլ չէին հարձակվի։
Ասել եմ, ասում եմ՝Հայաստանում նոր բաբելոնյան աշտարակաշինություն չի լինելու:
Հայկը հաղթելու է Բելին»,- գրել է նա:
Բացի այս գրառումից, Շարմազանովը նույն թեմայով խոսել է նաեւ ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Նա թվարկել է իշխանափոխությունից հետո միասեռականների ակտիվացման դեպքեր, իսկ տրանսգենդերի այսօրվա ելույթը համարել է «հերթական խայտառակություն»։
Շարմազանովը խորհուրդ է տվել «ֆեյքերի» դեմ պայքարելու փոխարեն պարզել, թե ով է այդ համայնքի ներկայացուցչին հրավիրել խորհրդարան, եւ հիշեցրել մամուլի հրապարակումը, ըստ որի՝ հրավերը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից։



