Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Ին­չո՞ւ է հի­մա բա­րե­փոխ­վում «Ընտ­րա­կան օրենս­գիր­քը». գոր­ծըն­թա­ցի լույսն ու ստվե­րը

ANALYSIS

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օրերս աշխատանքային քննարկում է ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկել տալ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների մեկնարկը։ Խորհրդարանի նախագահը նաև տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս այս հարցով նախաձեռնելու է խորհրդարանական լսումներ։

Առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ ԸՕ բարեփոխումների մեկնարկը տրվել է խորհրդարանական ընտրություններից ընդամենը ամիսներ անց, համենայն դեպս՝ Երրորդ հանրապետության քաղաքական պատմությունը ստեղծել է այլ նախադեպ, ըստ որի՝ ընտրական օրենսդրության փոփոխություններին խորհրդարանն անդրադարձել է ընտրություններից մեկ տարի առաջ։ Սա, իհարկե, արատավոր պրակտիկա էր, ինչի հետևանքով հատկապես արտախորհրդարանական ուժերը ժամանակ չէին ունենում հավուր պատշաճի նախապատրաստվել ընտրական ցիկլին, ու ԸՕ-ն հաճախ դառնում էր համակարգի վերարտադրությունն ապահովող գործիք։

Հիմա խորհրդարանական մեծամասնությունը ԸՕ բարեփոխումների հարցն օրակարգային է դարձնում ԱԺ գործունեության մեկնարկին։ Սա ողջունելի է, մյուս կողմից՝ չմոռանանք արձանագրել, որ նոր ընտրական ինստիտուտի ներդրումը Փաշինյանի հեղափոխական երեք խոստումներից մեկն էր, որը պետք է կատարվեր մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը։ Սակայն ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի ունեցան հին օրենսգրքով, ինչի հետևանքով Փաշինյանը հայտնվեց քննադատությունների թիրախում, որովհետև ԸՕ այսօրվա տարբերակը չի երաշխավորում քաղաքական, ծրագրային մրցակցություն ու, անկախ ընտրությունների որակից, որոշակի բոնուս է ընձեռում իշխանությանը։ Ըստ այդմ՝ կարելի է նույնիսկ պնդել, որ Նիկոլ Փաշինյանի թիմն ուշացումով հետամուտ է լինում իր հիմնական խոստումներից մեկի կատարմանը։ Գրեթե կասկածից վեր է, որ գործող խորհրդարանը վերացնելու է, այսպես կոչված, ռեյտինգային համակարգը ու սա լինելու է ԸՕ առանցքային փոփոխությունը։ Համենայն դեպս, այս հարցում լիակատար կոնսենսուս կա խորհրդարանում ներկայացված բոլոր երեք ուժերի դիրքորոշումներում:

Սակայն դեռ կանդրադառնանք ԸՕ փոփոխությունների բովանդակային կողմին, մանավանդ՝ համոզված ենք, որ բարեփոխումների իրենց վարկածները կառաջարկեն խորհրդարանական բոլոր ուժերը, գուցե նաև՝ ԱԺ-ից դուրս գտնվողները։ Հիմա ավելի էական է այն հանգամանքը, թե ինչո՞ւ է ԱԺ-ն այս պահին ձեռնամուխ լինում ԸՕ փոփոխությունների գործընթացին։ Տեսանելի ու ակնհայտ պատճառների մասին խոսեցինք, սակայն գործընթացն, անշուշտ, ունի նաև չերևացող, կամ, այսպես կոչված, պահեստային մոտիվներ։

Բանն այն է, որ իշխանության այսօրվա բարձր վարկանիշը ապագայի համար երաշխավորված չէ, ու գոնե տեսականորեն չի բացառվում, որ ռեյտինգայինի անկումը հանգեցնի կառավարման վակուումի ու ճգնաժամի։ Նման իրավիճակներից խորհրդարանական համակարգերում հնարավոր է դուրս գալ միայն արտահերթ ընտրությունների միջոցով։ Սա տեսական տարբերակ է, սակայն խորհրդարանական համակարգում՝ միանգամայն հնարավոր։ Ու թերևս նաև սա է պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունը պահեստային տարբերակների համար ցանկանում է ունենալ ԸՕ, որը հնարավորինս ձեռնտու տեսք կունենա գործող իշխանության համար։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation