Yerevan, 06.February.2026,
00
:
00
BREAKING


Կաս­կա­ծե­լի էֆեկ­տով հայ­տա­րա­րու­թյուն

POLITICS

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այն, որ նոր Հայաստանում օրենքի առաջ հավասար են բոլորը՝ կարևոր սկզբունք է, ու իշխանություններն, անշուշտ, հետևողական պետք է լինեն այն գործնականացնելու հարցում. ի վերջո՝ հեղափոխությունն ուղղված էր հենց արտոնությունների համակարգի դեմ։ Մյուս կողմից՝ վարչապետի գրառումն ինքնին տարօրինակ է, ու ինչքան էլ պարադոքսալ է՝ բումերանգի օրենքով կարող է հարվածել հենց նրան։

Այս գրառման պատճառով հազիվ թե որևէ մեկը մազոխիզմի համար մեղադրի Նիկոլ Փաշինյանին. նրա կողմնակիցները կպնդեն, թե ինչքան արդարադատ է մեր վարչապետը, իսկ հակառակորդները կխոսեն PR-ի հերթական դրսևորման մասին։ Սակայն վարչապետին միանգամայն արդարացի կարող են մեղադրել, այսպես ասած, իշխանազանցության մեջ։ Նիկոլ Փաշինյանը խոսում է իր անմիջական ցուցումի մասին, իսկ Քրեական դատավարության օրենսգիրքը գործ հարուցելու ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին։ Ու թեկուզ երեկ վարչապետը նոր գրառում արեց, թե «ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է», այդուամենայնիվ, հարցականները մնում են: Երեկ ողջ օրն այս մասին խոսում էին իրավաբանները, այս փաստը հաստատեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ում, ի դեպ, վարչապետը որոշեց նույնիսկ հեգնել: Ու հիմա բնական հարց է առաջանում, թե արդյո՞ք սա առաջին դեպքն է, երբ քրեական գործ է հարուցվում վարչապետի անմիջական ցուցումով, թե՞ նախկինում եղել են նման նախադեպեր։ Համենայն դեպս, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդում է՝ հիմք ընդունելով նաև հայտնի գաղտնալսումները, որ երկրորդ նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում վարչապետի ցուցումով, իսկ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հերքում է այս վարկածը։ Նախօրեին վարչապետն անուղղակիորեն հաստատեց, որ միջամտում է քննչական մարմինների գործունեությանը, ինչն, անշուշտ, օգտագործվելու է նրա ընդդիմախոսների կողմից։

Մյուս կողմից՝ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը հասարակության առաջ ներկայանում է իր իսկ ձևակերպած՝ մազոխիստի կերպարով, որպեսզի առաջիկայում կարողանա աղմկոտ բացահայտումների նոր կամպանիա նախաձեռնել։ Ի վերջո, եթե մարդը չի խնայում անգամ իր հարազատին, ապա «հումանիստ» չի կարող լինել նաև մյուսների հանդեպ։ Այս դեպքում՝ ենթադրվում է, որ «մյուսները» լինելու են ոչ այնքան նախկին համակարգից, որքան՝ գործող իշխանության շրջանակից։ Ակնհայտ է, որ այս օրերին տեղի ունեցող կադրային «ֆիլտրումներին» հաջորդելու է նաև մյուս փուլը. չի բացառվում քրեական գործերի հարուցումը։ Ի վերջո, ներիշխանական պայքարի տրամաբանությունը դա է հուշում, ու այս առումով կան օրինաչափություններ, որոնք չեն շրջանցելու ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ նրա «առանձնահատուկ» հեղափոխությունը։ Հակահեղափոխության ռևանշի վտանգ այլևս չկա, մյուս կողմից՝ իշխանության վարկանիշի անկումը հանգեցնում է որոշակի բնական հակասությունների, որոնց հանգուցալուծման ձևերից մեկը քրեական գործերի հարուցումն է։

Այս պատմության մեջ մյուս ուշագրավ հանգամանքն այն է, թե ինչու է վարչապետը գրառմամբ հատուկ նշում իր ազգականի հետ կապված պատմությունը։ Նման հատուկ շեշտադրումն, այնուամենայնիվ, հուշում է, որ Հայաստանում ոչ բոլոր քաղաքացիներն են հավասար։ Օրինակ՝ կարելի է ենթադրել, որ նախաքննության մարմինը չի համարձակվել քրեական գործ հարուցել Փաշինյանի մերձավորի դեմ՝ առանց նրա համաձայնության։ Մյուս կողմից՝ եթե նախաքննությունը դեռ չի պարզել Փաշինյանի ենթադրյալ ազգականի մեղավորությունը, ապա թերևս անհրաժեշտություն չկար այդ մասին բարձրաձայնելու, որովհետև վարչապետի բոլոր պաշտոնյա ազգականների անմեղության կանխավարկածի սկզբունքն ակամայից դրվել է հարվածի տակ։

Հիմա գանք Փաշինյանի գրառման հետևանքներին։ Եթե առաջիկայում վարչապետի որևէ մերձավոր ազգական պատասխանատվության ենթարկվի, Փաշինյանի այս գրառումը երկար է հիշվելու, ու հատկապես նրա թիմը խոսելու է այն որակական, դրական տարբերությունների մասին, որոնցով նոր Հայաստանը տարբերվում է մինչհեղափոխական իրականությունից։ Սակայն մեդալն ունի հակառակ երեսը, ու եթե հանկարծ վարչապետի մերձավորը քննության արդյունքում անմեղ հայտարարվի, նույնիսկ՝ օբյեկտիվորեն, այս պատմությունը բումերանգի էֆեկտով աշխատելու է Փաշինյանի դեմ։ Նրա ընդդիմախոսները հիշելու են, որ վարչապետն ապօրինի հրահանգներ է տվել քննչական մարմիններին, ընդ որում՝ հիշելու են, որ օտարների պարագայում դա ավարտվել է քրեական հետապնդումով, իսկ յուրայինի դեպքում, այսպես ասած, արդարացումով։ Կարծում ենք՝ սա այն դեպքերից մեկն է, երբ Նիկոլ Փաշինյանը տրվել է իրավիճակային գայթակղության ու հանդես է եկել հայտարարությամբ, որի քաղաքական էֆեկտը խիստ կասկածելի է:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live