Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


«Ամեն ինչ այնքան տպավորիչ ու դրական էր». Սրբուկի 25-ամյակի անակնկալներն ու երազանքը

LIFE

Past.am

«Եվրատեսիլ 2019»-ի հայաստանյան պատվիրակ Սրբուկը երեկ նշել է ծննդյան 25-ամյակը։ Երգչուհին օրվա հիշարժան պահերի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել տպավորությունների մասին։

Տարեդարձի օրը Սրբուկի համար լի է եղել անակնկալներով, օրը տոնել նա սկսել է գիշերը՝ անակնկալներով։  «Ամբողջ օրս անցել է անակնկալներով և բարձր տրամադրությամբ։ Ամեն ինչ այնքան տպավորիչ ու դրական էր, որ ժպտացել եմ ողջ օրը։ Առաջինն ինձ շնորհավորեց ընկերուհիս` Վիեննայից։ Այդ պահին ստուդիայում ձայնագրության էի։ Հեռախոսազանգին պատասխանելու ընթացքում ծաղկեփնջով, տորթով, շամպայնով ստուդիա մտան իմ թիմի անդամները։ Ըստ էության`առաջին շնորհավորանքները միաժամանակ տեղի ունեցան»,- ասաց երգչուհին ու հավելեց, իսկ սովորաբար առաջինը շնորհավորում են ամենահարազատ մարդիկ` մայրը, քույրն ու ընկերները։

Տարեդարձի առավոտը պակաս հետաքրքիր չի եղել։ Երգչուհին շտապել է Հանրային ռադիո` եթերի, երբ նկատել է, որ իր մեքենայի վրա հատուկ շնորհավորական հաղորդագրություն կա։

«Ներսում լիքը փուչիկներ էին, ծաղիկներ։ Դա իմ պրոդյուսերական թիմի` Factory production-ի պատրաստած անակնկալներից մեկն էր։ Շատ հաճելի զգացողություն էր։ Բացի այդ, կեսօրին շտապում էի նախապես պլանավորված նկարահանման, երբ պարզվեց որ իրականում դա օրվա հաջորդ անակնկալն էր։ Պայմանավորված վայրում ինձ սպասում էին իմ հարազատները, գործընկերներս ու երկրպագուներս։ Շատ հուզիչ հանդիպում էին կազմակերպել իմ թիմն ու Հանրայինի անձնակազմը»,- պատմեց Սրբուկն ու ավելացրեց, որ օրվա ընթացքում շնորհավորական զանգ է ստացել նաև Ռադիո Վանից, ուղիղ եթերում իրեն շնորհավորել են։

Երգչուհու խոսքով` բոլոր հաճելի ակնթարթները հիշելիս ուզում է միայն անսահման շնորհակալություն հայտնել բոլոր-բոլորին, ովքեր իր կողքին են եղել։

Նվերներից որևէ մեկն առանձնացնել Սրբուկը չցանկացավ՝ նշելով, որ առանց բացառության բոլորն էլ շատ թանկ են իր համար։ Իսկ ահա ցանկություններին ու բարեմաղթանքներին սիրուվ ու ժպիտով անդրադարձավ․ «Երեկվա մաղթանքներիս գերակշիռ մասը «Եվրատեսիլի» շուրջ էին պտտվում։ Կարծում եմ` իմ ցանյությունների ցանկում էլ է այս պահին դա ակտուալ` լավ ու տպավորիչ ելույթ ունենալ»։

Խոսելով ամենահիշարժան տարեդարձի մասին՝ երգչուհին առանձնացրեց երկուսը` այս տարվանն ու 2005–ինը։ «Ամենահիշարժանը թերեւս այս տարվա տարեդարձս էր։ Ամեն վայրկյանս լի էր անակնկալով, իսկ ես անակնկալներ շատ եմ սիրում։ Բացի այդ, շատ է տպավորվել 2005–ի տարեդարձս, երբ բոլորս միասին էինք` իմ կողքին էին նաև պապիկս, հայրս․․․ Մանկությանս ամենաջերմ հիշողությունն է այդ տարվա տարեդարձս»։

Կյանքի 25 տարիներն ամփոփելով` երգչուհին նշեց․ «Նախորդող տարիներիս մեջ շատ պայքար և սեր կա այն ամենի նկատմամբ, ինչ արել ու անում եմ»։

«Եվրատեսիլյան» նախապատրաստական ընթացքը ծանրաբեռնված է՝ փորձեր, ձայնագրություններ, հանդիպումներ, նկարահանումներ։ Տարիներ շարունակ աշխատանքային միջավայրում տարեդարձը տոնած երգչուհին օրվա հետ կապված մեծ ցանկություն ունի։ «Քանի որ տարիներ շարունակ տարեդարձիս օրը աշխատանքի մեջ եմ եղել, ցանկանում եմ այնպիսի ծնունդ ունենալ, որը կլինի միայն իմը։ Հուսամ` հաջորդ տարի կկարողանամ նման տարեդարձ ունենալ»,– ասաց նա։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation