Yerevan, 31.August.2026,
00
:
00
BREAKING


«Ավելի երիտասարդ եմ երևում, որովհետև ինքս ինձ մեծ չեմ զգում»․ Տաթև Մելքոնյանը` ամուսնու, 6-ամյա որդու և ստեղծագործական կյանքի մասին

LIFE

Past.am

Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթև Մելքոնյանը, ով օրերս արժանացավ «Արտավազդ» մրցանակի, որպես տարվա լավագույն դերասանուհի, հանրության լայն շրջանակին հայտնի է դարձել հեռուստասերիալներում խաղալով։

Մարմնավորած սառը, երբեմն, իշխող կնոջ կերպարի փոխարեն հետնաբեմում հանդիպեցինք շփվող, ակտիվ, ժպտերես մի մարդու։ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ ոլորտում առաջին քայլերի, իր կերպարի, ամուսնու ու 6-ամյա որդու մասին։ Տաթևը մեզ տրամադրել է նաև ամուսնու և որդու լուսանկարները։

Ռուբեն Բաբայանի կուրսում սովորելն ամենալավ բանն էր, որը կարող էր ինձ հետ լինել

Տաթևը թատերական կրթությունը սկսել է Ռուսաստանում, երկրորդ կուրսում տեղափոխվել Հայաստան։ «Կրթությունս շարունակեցի Թատերական ինստիտուտում Ռուբեն Բաբայանի կուրսում։ Չնայած այն ժամանակ պատահմամբ հայտնվեցի այնտեղ, հետո հասկացա՝ դա ամենալավ բանն էր, որը կարող էր լինել ինձ հետ։ Իմ վարպետի շնորհիվ շատ բաների հասա։ Երրորդ կուրսից աշխատել եմ տարբեր թատրոններում՝ այդ թվում Համազգային, Սյունդուկյան, Մետրո, առավել երկար համագործակցել եմ Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ»,- ասաց դերասանուհին ու ավելացրեց, որ ներկայումս Տիկնիկային թատրոնում է, որտեղ իրեն լիարժեք բավարարված է զգում։

Ինքս ինձ բուժեցի և շարունակեցի աշխատել

Դերասանուհին կյանքում պատահած դժվարությունները բնական է համարում, իր խոսքով, հաղթահարում է դրանք ու շարժվում առաջ։

«Միշտ լինում են դժվարություններ, դրանք ինձ միայն ուժ են տալիս, որ շարունակեմ աշխատել և հաճույք ստանալ իմ աշխատանքից։ Ամենամեծ բարդությունը, որն ունեցել եմ, այն ընթացքում էր, երբ ես մտածում էի, թե սխալ մասնագիտություն եմ ընտրել, չեմ կարող կայանալ այս ոլորտում։ Ուղղակի ինձ չէի պատկերացնում մասնագիտությանս մեջ և չէի հասկանում, թե ինչ եմ ուզում։ Մտածում էի՝ մի դեր ավել խաղացի, հետո մեկն էլ, դա ինձ ի՞նչ է տալիս բացի քանակից,- ասաց Տաթևն ու ժպիտով ավելացրեց,- երբ ավելի խորացա, հասկացա, որ դա իմ օդն է՝  ես ուղղակի չեմ կարող չխաղալ, դրանից ինձ ավելի վատ եմ զգում։ Ինքս ինձ բուժեցի և շարունակեցի ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ աշխատել»։

Տաթևը որպես ռեժիսոր հանդես գալու փորձ ունեցել է, սակայն որոշել է չշարունակել այդ մասնագիտությամբ. «Բեմադրել եմ «Ես այստեղ եմ» ներկայացումը: Հետո շարունակություն չեղավ, որովհետև ինձ ռեժիսոր չեմ համարում։ Թանկրեդ Դորսթի «Ես Ֆոյերբախն եմ» պիեսը բեմադրեցի, որովհետև միակ գործն էր, որը կարդացի և հասկացա, որ չեմ կարող չբեմադրել։ Ոչ մի գործ ինձ չի խոցել այնպես, ինչպես այդ ստեղծագործությունը»։

Տհաճությամբ չեմ նկարահանվել ոչ մի հեռուստասերիալում

Տաթևին հեռուստադիտողներն առաջինը տեսան «Աննա» հեռուստասերիալում։ Դերասանուհին նշեց, որ մինչև այդ էլ առաջւարկներ ուներ, սակայն երկար ժամանակ հրաժարվում էր նկարահանվել, իրեն դուր չէր գալիս այն, ինչ կատարվում էր։ «Հետո հասկացա, որ դա իմ մասնագիտության մի մասն է, եթե կա լավ թիմ, որի հետ կարելի է համագործակցել, ինչու ոչ։ Ինչքան էլ նկարահանվել եմ հեռուստասերիալներում, ինձ համար փորձել եմ գտնել հաճելի պահեր։ Ես տհաճությամբ չեմ նկարահանվել ոչ մի հեռուստասերիալում»,- ասաց Տաթևը։

Մեր հարցադրմանը, թե թատրոնի ցածր եկամտին ֆոնին որքանո՞վ է նրա այս որոշման վրա ազդել հեռուստասերիալների ապահոված ֆինանսական կողմը՝ դերասանուհին պատասխանեց․ «Եթե ես լինեի պրոդյուսեր, գուցե, սերիալին նայեի իբրև բիզնեսի, բայց ես դերասան եմ և միանշանակ չեմ կարող ասել, որ դա բիզնես է, ես այնտեղ ստեղծագործում եմ։ Թե մյուսներն ինչ են անում հեռուստասերիալում, իմ գործը չէ, ես սեղծագործում եմ։ Փաստ է, որ թատրոնում զբաղվածությունը մեծ է, եկամուտը՝ փոքր։ Ես կարծում եմ, որ ստեղծագործող մարդուն դա երբեք չի կարող խանգարել և եկամտով չէ, որ պետք է ստեղծագործել։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ նաև եկամուտ լիներ»։

Էկրանին իմ տարիքային անցումը որպես վիրավորանք չեմ ընկալել

Եթե դեռ տարիներ առաջ Տաթևն էկրանին էր երիտասարդ աղջիկների կերպարներով, վերջին մի քանի սերիալում հեռուստադիտողները նրան տեսել են հասուն կնոջ դերերով։ Տարիքային անցումը 39-ամյա դերասանուհին բնական երևույթ է համարում։ Ասում է` ինչպես կյանքում, այնպես էլ էկրանին․ «Տարիքային անցումը հոգեբանական տեսակետից շատ նորմալ ընդունեցի, որովհետև ես 32 տարեկանում խաղացել եմ 17 տարեկան աղջկա և հակառակը՝ 30 տարեկանում խաղացել եմ 50-ամյա կնոջ։ Դա իմ մասնագիտության կողմերից մեկն է և բնական երևույթ։ Ինձ համար բացարձակ դժվար չի եղել, և ես էկրանին իմ տարիքային անցումը որպես վիրավորանք չեմ ընկալել»։

Դերասանուհին վստահեցնում է` հատուկ որևէ բան չի անում տարիքից երիտասարդ երևալու համար,  հագուստի ոճն ընտրում է համարավետությամբ, իսկ շփման մեջ տալիս ու ստանում է էներգիա։ «Ես իմ տարիքից երիտասարդ եմ երևում, որովհետև ինքս ինձ մեծ չեմ զգում՝ մնացել եմ 25 տարեկանում։ Շուրջս շատ երիտասարդներ կան, որոնց հետ հաճույքով շփվում եմ՝ իրենցից էներգիա և ուժ եմ ստանում, նույնն էլ ես եմ փորձում իրենց տալ»,– ասաց նա։

Եթե կա մեծ սեր, հնարավոր է ամեն ինչ

Տաթևին սովորաբար հեռուստասերիալներում բաժին են հասնում սառը կնոջ կերպարներ, որը, ըստ դերասանուհու, այնքան էլ կապ չունի իր մարդ տեսակի հետ․ «Իմ մեջ կա սառնություն, բայց միայն դա չէ, և ես չեմ կարող ասել, որ սառը մարդ եմ։ Ուղղակի կերպարին տալիս եմ այն, ինչ պետք է։ Էկրանից այն կողմ շատ բաց մարդ եմ, երբեմն, այնքան բաց, որ ի վնաս ինձ է լինում»։

Հանրային մարդ լինելով հանդերձ դերասանուհին կարողացել է փակ պահել ընտանիքի ու անձնականի մասին տվյալները։ Այս անգամ, սակայն, Տաթևը բացառություն արեց և խոսեց որդու մասին։ Նա նկատեց, որ մասնագիտությանն ամբողջությամն տրվելը, երբեմն, ընտանիքում դժվարություններ են առաջ բերում։

«Ընտանիքում դժվարություններ լինում են մասնագիտությանս հետ կապված, բայց չեմ կարծում, որ միայն դերասանի մասնագիտության մեջ են այդ դժվարությունները։ Ցանկացած մասնագիտություն էլ քեզանից շատ ուժ և էներգիա է խլում։ Ընտանիքին, որքան էլ ուզես, չես կարողանում ամբողջությամբ նվիրվել։ Ճիշտ է, ընտանիքն առաջին տեղում է, բայց երբ լիարժեք տրվում ես մասնագիտությանդ, պետք է կարողանաս ինչ-որ զիջումների գնալ և սպասում ես, որ ընտանիքի անդամներն էլ կգնան որոշակի զիջումների։ Կդժվարանամ ասել, թե դա ինչի հաշվին է լինում։ Իհարկե, յուրաքանչյուր հարաբերության հիմքում սերն է և եթե կա մեծ սեր, հնարավոր է ամեն ինչ,- ասաց դերասանուհին և հավելեց, որ ամուսինն իր մասնագիտության մասին հենց սկզբից է իմացել, գիտեկցել է, թե ինչ գրաֆիկով է աշխատում։ –Այս ամենն իր համար անակնկալ չի եղել։ Նա ինձ ընդունել է այնպես, ինչպես կամ։ Կարծում եմ` որքան էլ ամուսնուս համար դժվար լինի, ինքն իր մեջ հաղթահարում է և ցանկացած դեպքում կանգնած է կողքիս»։

Տաթևի որդին` Ալեքսանդրը, 6 տարեկան է։ Նա մայրիկի ամենաակտիվ հանդիսատեսն է։ «Բնականաբար, որդիս ասում է, որ կարոտում է, բայց շատ է ուրախանում, երբ ինձ տեսնում է բեմում։ Երբ «Արտավազդ» ստացա, նա ասաց՝ այո՛, դու հաղթել ես, մամ։ Ե՛վ հպարտանում է, և՛ կարոտում է։ Նրա վերաբերմունքն էլ էայնպիսին, ինչպիսին կդրսևորեինք  մեծերս»,– եզրափակեց դերասանուհին։

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds