«Իրատես  de facto» թերթը գրում է. «Ասում են, թե արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի «հրաժարականից» հետո Հովիկ Աբրահամյանը նեղ միջավայրում ասել էր, որ արդարադատության նոր նախարար կլինի Արփինե Հովհաննիսյանը, չնայած վերջինս բավականին ուշ դարձավ նախարար, եւ բոլորը միաբերան պնդում էին՝ չի կարող պատահել:

Մեկ ամիս առաջ նույն նեղ միջավայրում Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ԲՀԿ առաջնորդը փոխվելու է, իր ուզած մարդն է դառնալու ԲՀԿ առաջնորդ: «Նեղ միջավայրը» նույն կերպ պնդել է՝ չի կարող պատահել: Այնուհանդերձ, կառավարության մեր աղբյուրներն ասում են նաեւ, որ այդ ուղղությամբ իրենց «բոսը» լրջագույնս աշխատանքներ է տանում, որովհետեւ ուզում է, որ ԲՀԿ-ն 2017-ի խորհրդարանական  ընտրություններում անպայմանորեն երկրորդ տեղը գրավի, ուստի նրան նոր շոր է պետք հագցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում