Բանջարեղենային աղցան
Բաղադրիչներ
2 խնձոր
200 գ պահածոյացված եգիպտացորեն
1 փոքրիկ կաղամբ
Կիտրոնի հյութ
Աղ, պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խնձորների կեղևը հեռացնել, անցկացնել քերիչով: Կաղամբը մանր կտրատել, լցնել տարայի մեջ: Ավելացնել քերած խնձորը, եգիպտացորենը, կիտրոնի հյութը, համեմել աղով և պղպեղով: Լավ խառնել: Անուշ լինի:
Ֆիթնես կաղամբ
Եփված հավի կրծքամիս 1 կտոր
2 վարունգ
2 լոլիկ
2 քաղցր պղպեղ
5 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
2 ճաշի գդալ յոգուրտ
աղ. պղպղե, սամիթ
Պատրաստման եղանակը
Վրունգը կտրատել բարկ շերտերով, լցնել տարայի մեջ. մանրացնել եփված կրծքամիսը, լոլիկները, պղպեղները, ավելացնել եգիպտացորենը, խառնել, համեմել աղով, պղպեղով, սամիթով և յոգուրտով:
Աղցան բրոկոլիով
Բաղադրիչներ
500 գ բրոկոլի
150 գ կանաչ զեյթուն
1 քաղցր պղպեղ
2 ճաշի գդալ քացախ
20 մլ ձիթայուղ
աղ
Պատրաստման եղանակը
Բրոկոլին մանրացնել, լցնել եռացող ջրի մեջ և եփել մարմանդ կրակի վրա 5 րոպե:
Եփելուց հետո պահել սառը ջրի տակ, լցնել տարայի մեջ, ավելացնել մանր կտրատված վարունգը, ձիթապտուղը: Ավելացնել ձիթայուղը, լավ խառնել: