Երկրորդ նշանը դա մաշկի մգացումն է: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել թևատակերի և ծնկների հատվածներին:
Երրորդ նշանը աչքերում մշուշի զգացողությունն է: Տեսողությունը վատանում է , դառնում է մշուշոտ, շաքարի բարձր մակարդակի նշաններից է նաև կոպերի այտուցվածությունը:
Չորրորդ նշանը մաշկի չորությունն է: Դիաբետի զարգացման ֆոնի վրա փոխվում է մաշկի վիճակը: Մաշկը դառնում է չոր և սկսում է քոր գալ: Հատկապես չորանում գլխի մազածածկույթի հատվածը:Երբեմն ի հայտ են գալիս սնկային ախտահարումներ:
Հինգերորդ նշանը սեռական դիսֆունկցիան է: Շաքարի բարձր մակարդակը արյան մեջ առաջացնում է սեռական դիսֆունկցիա, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, դա կապված է արյունատար անոթների և նյարդերի ախտահարման հետ: