Առողջ ատամներ և լնդեր ունենալ ցանկանում են բոլորը, սակայն ոչ բոլորն են պատշաճ կերպով հոգ տանում ատամների և լնդերի մասին: Բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է օգտագործել առողջ սնունդ և չմոռանալ հիգիենիկ պրոցեդուրաների մասին:
Ատամները հիմնականում քայքայվում են սննդարար նյութերի անբավարարության պատճառով, А և D վիտամինների անբավարարության պատճառով:
Ատամների առողջությունը պահպանելու և դրանց քայքայումը կանխելու համար պետք է հետևել մի շարք կանոնների:
Խուսափեք ֆիտինաթթու պարունակող մթերքների օգտագործումից:
Ֆիտինաթթու պարունակվում է լոբազգիներում, ըկույզներում, սերմերում և հատիկավորներում: Ֆիտինաթթուն նվազեցնում է ֆոսֆորի քանակությունը, և խանգարում է օրգանզիմին յուրացնել անհրաժեշտ միներալները: Այդ իսկ պատճառով, նախքան օգատգործելը խորհուրդ է տրվում թրջել այդմթերքները ջրի և քացախի խառնուրդում՝ 1 բաժակ ջրին 1 ճաշի գալ քացախ կամ կիտրոնահյութ:
Օգտագործեք սննդային նյութերով հարուստ մթերքներ:
Միներալների և վիտամինների բարձր պարունակությունը օգնում է կանխել և նույնսիկ բուժել կարիեսը: Հնարավորինս պետք է շատ օգտագործել կանաչ թերթավոր բանջարեղեններ օգտակար ճարպեր, ձիթայուղ, կոկոսի յուղ, ավոկադո և այլն:
Սահմանափակեք քաղցրի օգտգագործումը:
Պետք է նվազագույնի հասցնել շաքարով հարուստ մթերքների օգտագործումը, ատամների առողջությունը պահպանելու համար:
Բերանի խոռոչը ողողեք կոկոսի յուղով մոտ 20 րոպե: Սկսեք 5 րոպեից և հասցրեք 20 րոպեի: