Երեւանում 15-ամյա աղջիկ ինքնասպանության փորձ է արել
SOCIETY
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանի «Մուրացան» հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցից տեղեկացրել են, որ 05:40-ի սահմաններում Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոցում ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում երեխան տանը ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակությամբ «դիմեդրոլ» տեսակի դեղահաբ է խմել:
«Մուրացան» հիվանդանոցի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել աղջկա կյանքը փրկել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



