Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Քննչական կոմիտեն կալանավորման կիրառման գործընթացի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

SOCIETY

 

ՀՀ Քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի» վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ուղեցույցը կազմվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ և հեղինակությամբ: Համահեղինակներն են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը:

Ուղեցույցի շնորհանդեսին Քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ ներկա են գտնվել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և փաստաբան Արայիկ Ղազարյանը:

Ելույթով նախ հանդես է եկել Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ նշելով, որ  ուղեցույցը կազմվել է իր նախաձեռնությամբ. «Քննչական կոմիտեի ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահել և պահում անձին ձերբակալելու, անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի՝ կալանավորման կիրառման գործընթացը, քննարկվել և քննարկվում են ՄԻԵԴ-ի, ինչպես նաև՝ ՀՀ դատարանների արտահայտած դիրքորոշումները և այդ կապակցությամբ պարբերաբար կատարվում են ուսումնասիրություններ:  Ես իմ նախաձեռնությամբ դիմեցի ՀՀ  նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ նախկին  ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին՝ ներկայացվելիք  ուղեցույցի  մշակման գործընթացին իր աջակցությունը ևս ցուցաբերելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա նշված պաշտոնը զբաղեցրել է դեռևս 2004 թվականից, ունի հարուստ փորձ ու նշված տարիներին առնչվել և կարգավորել է քննարկվող խնդիրները ՀՀ-ում և ՄԻԵԴ-ում»,- ասաց Գրիգորյանը:

Ուղեցույցի համահեղինակներից Գևորգ Կոստանյանն էլ իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ ուղեցույցը պատրաստելու նախաձեռնությամբ հանդես գալու համար:

«Անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ, մեր խորին համոզմամբ, երկրում սոցիալական արդարության և արդարադատության ամրապնդման հիմնական ձևը քրեական արդարադատության երաշխիքների պատշաճ պահպանումն է: Իսկ բոլորիդ համար գաղտնիք չէ, որ քրեական արդարադատության մեջ առավել կարևորը անձի ազատության և անձեռնմխելիության երաշխավորումն է: Եվ դրա համար մենք հիմնականում կենտրոնացանք հենց անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքների երաշխավորման վրա, այսինքն՝ ձերբակալման և կալանավորման օրինաչափության հարցերին»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման վարչության  գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանն իր ելույթում հակիրճ ներկայացրեց ուղեցույցի բովանդակությունը՝ ընդգծելով, որ ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի  Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների սեղմագրերը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2007-2017 թվականների ընթացքում կայացրած բոլոր ըստ էության որոշումների սեղմագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ հոդվածներով ամրագրված խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը և կալանքի տակ պահելու ժամկետին:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև հյուրերը՝ ընդգծելով ուղեցույցի անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու և այն իրագործելուն ուղղված ջանքերի համար:

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan