Ճանապարհը հետպատերազմական վիճակ է հիշեցնում. այլևս ճանապարհ փակելու կարիք չի լինի
SOCIETYՆոյեմբերյան-Երևան ճանապարհահատվածի Դիլիջան-Իջևան հատվածն արդեն գրեթե անանցանելի է դարձել. հսկայական փոսերն ու ավերածությունները հետպատերազմական վիճակ են հիշեցնում: Այս ճանապարհին պարբերաբար կարելի հանդիպել անիվները վնասած կամ ընթացային այլ մասեր կոտրած մեքենաներ, էլ չենք խոսում այն մասին, որ այստեղով անցնող մեքենաների վարորդները, եթե ճանապարհին էլ չեն մնում, ապա ստիպված են հետո վերանորոգման կետ այցելել: Մարդիկ չգիտեն, թե ով պիտի փոխհատուցի իրենց վնասները: Ցավոք, սա միակ ճանապարհը չէ, որ նման վիճակում է, ու եթե այս տեմպերով շարունակվի, ապա բողոքի ակցիաների համար այլևս կարիք չի լինի ճանապարհներ փակել. դրանք, առանց այդ էլ, աստիճանաբար անանցանելի են դառնում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



