Գյումրիում քույրը հայտնաբերել է ինքնասպանություն գործած եղբոր դին
SOCIETYԱպրիլի 2-ին ժամը 11:30-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել քաղաքացուց, որ իր եղբայրը կախվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ քննիչի ղեկավարությամբ, քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Գաբրիելյանը:
Ցայգ հեռուստաընկերությունը այս դեպքի մասին հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրիում: «Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:
Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Ի դեպ, ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր կնոջ հետ, որն այդ պահին տանը չի եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա երկտողում նշել է, որ հարազատները մեղավորներ չփնտրեն. ինքն իր կամքով է այդ քայլին դիմել»,- հաղորդում է Ցայգը:



