5 պատճառ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացմանը. սա գուցե ձեր մտքով անգամ չի անցել
LIFEՕնկոլոգիայի ոլորտի ամերիկացի մասնագետների վերջին շրջանում կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ սովորություններ կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացմանը:
Նրանք պարզել են, որ տաք թեյ և այլ տաք ըմպելիքներ խմելը երկու անգամ մեծացնում են կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկը: Ռուս բժիշկներն էլ հաստատում են, որ տաք ըմպելիքի ազդեցությունը կերկարափողի քաղցկեղի առաջացման գործում վաղուց հաստատված փաստ է: 60 աստիճանից բարձր ըմպելիքներ և արգանակներ օգտագործելու սովորությունը հանգեցնում է միկրոտրավմաների, և կարող է քաղցկեղի առաջաման պատճառ դառնալ:
Ալկոհոլի օգտագործումը և ծխելը: Ծխելը կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի և թոքերի քաղցկեղի առաջացմանը, իսկ ալկոհոլը, իր հերթին՝ լյարդի քաղցեկղի:
Մսի և պանրի չափից շատ օգտագործումը: Սննակարգում չափից շատ մսի և պանրի օգտագործումը մեծացնում է ստամոքսաղիքային տրակտի քաղցկեղի առաջացման ռիսկը: Դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ մթերքներից, պետք է ուտել չափավոր:
Քաղցած վիճակում սուրճ խմելը: Վաղուց է արդեն հայտնաբերվել, որ այս սովորությունը կարող է հանգեցնել ստամոքսի քաղցկեղի առաջացմանը:
Նստակյաց կյանքը: Նստակյաց կյանքը 24 %-ով բարձրացնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը:




















































