ՀՀ որոշ համայնքներում ձյուն է տեղում, Աշոցքի տարածաշրջանում նաև բուք է
SOCIETYԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, իսկ Դիլիջանի ոլորանները՝ բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի, Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Աշոցքի տարածաշրջանում նաև բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



