Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Ճշմար­տու­թյունն այն է, որ ինչ էլ անես, առանց Ստե­փա­նա­կեր­տի ոչինչ չի լի­նի

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Պետք է երկարաձգվի Բակո Սահակյանի՝ Արցախի նախագահի մանդատը. Վիեննայում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման որոշ գաղտնիքներ» վերնագրով հոդվածում գրում է, որ Մոսկվան և Երևանը պաշտոնապես հաստատել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցի փաստը: Կրեմլի կայքէջը այդ առնչությամբ հաղորդել է, որ Փաշինյանը տեղեկացրել է Վիեննայում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների վերաբերյալ հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին` բանակցային գործընթացում նշանակալի միջնորդ դեր ստանձնելու համար, իսկ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցել կարգավորման կողմերին լուծումներ գտնելու հարցում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հարցեր: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարության կայքէջում տեղադրված տեղեկատվությունը ներկայացվում է մի փոքր այլ տարբերակով, ավելի ճիշտ` այլ տոնով և այլ շեշտադրումներով: Նշվում է, որ «Փաշինյանը քննարկել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումը», ինչպես նաև «հայ-ռուսական համագործակցության օրակարգի տարբեր հարցեր», միևնույն ժամանակ, զրուցակիցները «կարևորել են Մոսկվայում ապրիլի 4-ին կայանալիք հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական հանդիպումը և քննարկման ներկայացված հարցերը»: Կրեմլը Փաշինյանի և Պուտինի միջև հեռախոսազրույցի մասին իր հաղորդագրության մեջ (համատեքստից երևում է, որ այդ նախաձեռնությունը հայկական կողմից է) առաջնային դիրք է բերում «բանակցային գործընթացում կարևոր միջնորդի դերի համար ռուսական կողմին երախտագիտության հայտնելը» և «Ռուսաստանի՝ հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը, ընդ որում՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»: Հետևաբար, Ալիևի հետ Փաշինյանի հանդիպման կազմակերպման և բանակցությունների ընթացքում Մոսկվան ունեցել է այնպիսի դերակատարում, որը չի սահմանափակվում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի գործառույթներով: Հակառակ դեպքում, նման երախտագիտությամբ Փաշինյանը պետք է դիմեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներին ևս, որոնք նույնպես իրենց ներկայացուցիչները ունեն Մինսկի խմբում: Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Վիեննայի բանակցությունների արդյունքները, չնայած նախնական բացասական կանխատեսումներին, առայժմ կարելի է դրական գնահատել, թեև առաջընթաց չի արձանագրվել: Սա բանակցային գործընթացի այս փուլում բարձրացնում է Մոսկվայի դերի հարցը: Ցավոք անհայտ է, թե ինչի մասին են զրուցել Փաշինյանն ու Ալիևը : Ե՛վ ԵԱՀԿ Մինսկի խմբի, և՛ Բաքվի ու Երևանի հետագա հայտարարությունները ընդհանրական բնույթի են, չնայած պարունակում են մի քանի կարևոր մանրամասներ: Միևնույն ժամանակ, զարմանալի է, որ ապրիլյան պատերազմի ավարտից հետո Պուտինի անձնական միջնորդական ջանքերով Սանկտ Պետերբուրգում կատարված համատեղ հայտարարության հիշատակումը անհետացել է: Բաքուն հասկացել է, որ այդ միջոցառումների իրականացումը կհանգեցնի հակամարտության «սառեցմանը» և հետագայում այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի հայտնվելուն, հետևաբար, ամեն կերպ պայքարել է նման իրադարձությունների զարգացման դեմ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այդ պայմանագրերը: Դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանը և նրա գործընկերները Բաքվում ու Երևանում ունեին բանավոր պայմանավորվածություններ, որոնցից հրաժարվել են տարբեր պատճառներով: Այդ ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների անձնական մակարդակով շփումները գրեթե ընդհատվել են: Այժմ, կարծես թե, Դուշանբեում, կրկին Պուտինի անձնական միջնորդական ջանքերով, Ալիևի և Փաշինյանի միջև բանավոր համաձայնություն է ձեռք բերվել հակամարտության գոտում լարվածության նվազեցման մասին, և դա պահպանվել է: Սա ցույց է տալիս, որ չեզոքացվել է Սանկտ Պետերբուրգի համաձայնությունը: Մոսկվան և Երևանը գոհ են, քանի որ հայտնվել է թույլ, բայց, այնուամենայնիվ, ապահովագրություն ռազմական գործողությունների վերսկսման զսպման համար: Փաշինյանը մինչև Ալիևի հետ վերջին հանդիպումը հայտարարել էր, որ «Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում կարևոր է մեզ համար» և «սա ոչ թե քմահաճույք կամ բանակցային ձևաչափը փոխելու մտադրություն է, այլ բանակցությունների արդյունավետության բարձրացման հարց»: Հանդիպումից հետո տեղի է ունեցել հեռախոսազրույց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այդտեղ զարմանալի բան չկա, քանի որ Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ Արցախի մասնակցության հարցը քննարկվել է Ալիևի հետ, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հարցն օրակարգից հանվել է: Ոչ, քննարկումները կշարունակվեն: Կա, օրինակ, նման փաստարկ. Ղարաբաղը ներկայացված է եղել բնակցություններում 1998-2018 թվականներին. քանի որ այդ ժամանակ Հայաստանը ներկայացնում էին այն անձինք, ովքեր մի ժամանակ եղել են նաև Ղարաբաղի ղեկավարներ, ինչոր իմաստով կարելի է համարել, որ Ղարաբաղը ներկայացված էր բանակցություններին: Ըստ Փաշինյանի, 2018 թվականից հետո Ղարաբաղը մնացել է բանակցություններից դուրս: Այսպիսով, Պուտինի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետը կարող էր խոսել կոնկրետ Սահակյանի՝ բանակցություններին ներգրավման հեռանկարների մասին: Արցախի նախագահը «գովազդվում» է բարձր մակարդակով, և անգամ ակտիվորեն քննարկվում փակ բանակցություններում և երեք պետությունների ղեկավարների հեռախոսային զրույցում, այսինքն՝ ստացվում է, որ Սահակյանը ունի հանրապետության ղեկավարի մանդատ, և ղարաբաղցիները պետք է մտածեն նրա այդ մանդատը երկարաձգելու մասին: Ի վերջո, ձիերին գետանցումում չեն փոխում: Պաշտոնական մակարդակում Բաքուն դեմ է Ստեփանակերտի բանակցություններին միանալուն՝ այն որակելով որպես ձևաչափի անցանկալի փոփոխություն, բայց ճշմարտությունն այն է, որ ինչ էլ անես, առանց Ստեփանակերտի ոչինչ չի լինի՝ նույնիսկ Մադրիդյան սկզբունքների իրականացման մեջ: Եթե Երևանը գաղտնի համաձայնել է «մոռանալ» Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ապա Բաքուն ևս գաղտնի մտածում է Ստեփանակերտին ընդգրկելու մասին: Նույնիսկ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան խոստովանել է, որ Ալիևի և Փաշինյանի՝ Վիեննայի հանդիպումը «լավ նշան է դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից»: Այնպես որ, առջևում կան շատ կարևոր իրադարձություններ:

Կամո Խաչիկյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris