Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Հա­մա­տի­րու­թյուն­ներն այ­լևս չեն գան­ձե­լու աղ­բա­հա­նու­թյան վճար­նե­րը.իսկ ինչ­պե՞ս են կա­տար­վե­լու մու­ծում­նե­րը

SOCIETY

Դեռևս ամիսներ առաջ աղբահանության վճարումները բնակիչները կատարում էին համատիրություններում, կամ էլ տներ էին այցելում աշխատակիցները, որոնք գանձում էին վճարները: Սակայն արդեն այս տարվանից աղբահանության գումարները պետք է վճարել ոչ թե համատիրություններում, այլ, այսպես ասած, թաղապետարաններում, բացի դա, քաղաքացիները կարող են վճարումներ կատարել վճարահաշվարկային միջոցներով:

Երևանի քաղաքապետարանի ոչ հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ վճարումների ժամանակ խնդիր կա՝ կապված միջնորդավճարների հետ.

«Այստեղ կա միջնորդավճարների խնդիրը: «Իդրամ» համակարգի միջոցով վճարում կատարելու դեպքում միջնորդավճար չի գործում: Աշխատանքներ են տարվում բոլոր բանկերի և վճարահաշվարկային միջոցների հետ, որպեսզի աղբահանության համար վճարման միջնորդավճարներ չգանձվեն: Այս հարցի լուծումն օրերի հարց է: Ավարտին են մոտենում նաև բանակցությունները «Հայփոստի» հետ: Մասնագետներն աշխատում են, որպեսզի այն ևս ինտեգրվի համակարգին: Ճիշտ է, այս պահին այն վճարումներ գանձում է, սակայն արվում է աշխատանք, որ միջնորդավճարներ չգործեն: 

Գաղափարն այսպիսին է. մարդիկ, որոնք տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաներին, հնարավորություն ունեն էլեկտրոնային դրամապանակներով կամ բանկերով վճարումներ կատարել, իսկ այն բնակիչները, որոնք չեն տիրապետում այդ տեխնոլոգիաներին՝ թոշակառուները և այլոք, «Հայփոստում» կարողանան կատարել իրենց վճարումները, ընդ որում՝ սա վերաբերում է նաև գույքահարկին և հողի հարկին», ասում է պարոն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ համատիրությունների և նրանց աշխատակիցների կողմից վճարների ընդունումը որպես ռիսկ էր գնահատվում:

Դիտարկմանը, որ, օրինակ, բնակիչը հստակ գիտի, որ ամեն ամիս վճարում է իքս գումարը, բայց միևնույն ժամանակ հարց է առաջանում՝ բանկի աշխատակիցը արդյո՞ք կարող է համակարգի միջոցով տեսնել, թե կուտակված որքա՞ն պարտք ունի վերջինս, պարոն Հովհաննիսյանը նշում է, որ ներկայումս չորս բանկ կա, որտեղ վճարումներ կատարելուց թե՛ բանկի աշխատակիցը, թե՛ բնակիչը կարող են իմանալ՝ որքան գումար պետք է վճարի կամ պարտք ունի կոնկրետ հասցեի բնակիչը:

«Երբ քաղաքացին ներկայացնի հանրային ծառայությունների համարանիշը և ևս մի քանի տվյալներ, ներկայումս չորս բանկում և վճարահաշվարկային համակարգերում նա կարող է իմանալ, օրինակ, իր պարտքի չափը և կատարել վճարումը: Քաղաքապետարանն այս մասով դեռ հայտարարություն չի տարածում, քանի որ այս պահին ոչ բոլոր բանկերում է այս գործառույթը հնարավոր: Կարճ ժամանակ անց այս հարցը ևս կլուծվի»: 

Պարտքերի, հավել յալ կատարած վճարումների մասին տեղեկանալու և, առհասարակ, աղբահանության համար վճարում կատարելու հնարավորություն այս պահին կարծես թե չունեն նաև առցանց վճարային համակարգերից օգտվողներն այն դեպքում, երբ, ինչպես նշում են մեր քաղաքացիները, մատի մի քանի շարժումով և հեռախոսի միջոցով կարելի է կատարել կոմունալ բոլոր վճարումները:

«Տեխնիկական չնչին խնդիրներ կան, ենթադրում ենք, որ առաջիկա օրերի ընթացքում ծրագրավորողներն այդ հարցերը կլուծեն, և այդ համակարգերով, ընդհուպ մինչև փողոցներում դրված տերմինալներով բնակիչը կարող է հանրային ծառայությունների իր համարանիշը մուտքագրելուց հետո տեղեկանալ իր անունով գրանցված գույքի հետ կապված վճարումների մասին, այդ թվում՝ աղբահանության և հողի հարկի: Սա՝ առաջին քայլով, իսկ հետո արդեն նախատեսվում է տեղական տուրքերի և վճարների մասին տեղեկատվության տրամադրումը: 

Երևանում չպետք է լինի վճարում ընդունող մի վայր, որտեղ այս համակարգը չգործի: Բանակցություններ ենք վարում «Վիվասելի», «Բիլայնի», «Upay»-ի գրասենյակների հետ, ովքեր վճարումներ ընդունելու իրավասություն ունեն՝ այս համակարգին ինտեգրվելու համար: Կա նաև պետական վճարումների համակարգ` «Ի-փեյմենթը»: Համակարգն այնպիսին է, որ երբ բնակիչը վճարում է, մի քանի վայրկյանի ընթացքում գումարն ավտոմատ երևում է մեր էլեկտրոնային բազայում»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League