Ստամբուլում տղան մտել է գերեզման՝ հանգուցյալի ոսկե ատամը գողանալու և արգելափակվել այնտեղ (տեսանյութ)
VIDEOՍտամբուլում 16-ամյա երիտասարդը ենթադրաբար հանգուցյալի ոսկե ատամը գողանալու նպատակով մտել է գերեզման, սակայն մնացել է բետոնե ծածկի տակ ու չի կարողացել դուրս գալ։
Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, երիտասարդին օգնության են հասել ոստիկաններն ու փրկարարները։
Նրան առաջինը նկատել է գերեզմանատան անվտանգության աշխատակիցը, որը նախ գերեզմանաքարի մոտ գտել է նրա վերնազգեստն ու մոտեցել։ Տեսածից վախեցած աշխատակիցը վազելով հեռացել է ու ոստիկանություն կանչել։
Հաղորդվում է, որ տղան սիրիացի փախստական է։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



