Yerevan, 31.August.2026,
00
:
00
BREAKING


Վանգայի առեղծվածը. բացառիկ մանրամասներ մեծագույն պայծառատեսի կյանքից

LIFE

Երբ շատ բան գիտես, շատ բան ես տեսնում, լսում ու զգում, երբ տեսնում ես եղբորդ, ամուսնուդ, անգամ քո սեփական մահը, բայց չես կարողանում կանխել, կարծես ճակատագրի հեգնանք լինի: Շատերը կհամաձայնվեն, շատերը ոչ, իսկ գուցե դա Աստծո պարգև է. հարցեր, որոնք հասարակ մահկանացուները չգիտեն: Այս հարցերի պատասխանները թերևս գիտեր միայն նա՝ 90-ականների մեծագույն պայծառատեսը՝ Վանգան:

Վանգելիա Պանդեվա Դիմիտրովան' հետագայում Գուշտերովան, ծնվել է 1911 թ. հունվարի 31: Աղքատ ընտանիքում ծնված հասարակ աղջիկը ոչնչից ու ոչ մեկից որևէ բանով չէր տարբերվում: Թերևս միայն մի արտառոց բան կարելի է առանձնացնել, որ կատարվել է հենց ծնված պահին: Նա լույս աշխարհ է եկել ահավոր թույլ, այնքան թույլ, որ չի կարողացել անգամ ճչալ, ինչը բնորոշ է առողջ ծնունդներին: Վանգան վաղաժամ էր ծնվել (9 ամսից շուտ) և առողջական խնդիրներ ուներ։ Տեղի ավանդույթների համաձայն՝ երեխային անուն չէր տրվում, քանի դեռ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել։ Եվ ահա, երբ երեխան առաջին անգամ ճչաց, ցույց տվեց կենդանության նշաններ՝ դայակը դուրս եկավ փողոց և անծանոթից խնդրեց մի անուն ասել։ Անծանոթը առաջարկեց Էնդրոմեհա անունը, սակայն սա շատ հունական էր, իսկ ահա երկրորդ անծանոթի առաջարկած անունը՝ Վանգելիա, որը նշանակում է «բարի լուր բերող»՝ դուր եկավ դայակին և նա ընտրեց այդ անունը, չնայած այն նույնպես հունական ծագում ուներ, բայց այդ տարածքներում տարածված անուն էր։

Բացի դա նրա գլխից ավելորդ ականջներ իսկ ձեռքերից ու ոտքերից ավելորդ մատեր են եղել աճած: Ասում են' նրան անգամ անուն չեն տվել' մտածելով, թե չի ապրի, բայց արի ու տես, որ 2 ամիս անց նա ճչացել է: Վերջապես որոշել են փոքրիկի անունը դնել Վանգելիա, ինչը նշանակում է «բարի լուր բերած»: Մայրը մահացել է, երբ Վանգան եղել է ընդամենը 3 տարեկան:

Վանգան մանկության տարիներին շատ էր սիրում խաղեր խաղալ, ինչն էլ դուր չէր գալիս նրա հորը: Եվ նա ստիպված է լինում արգելել աղջկան խաղեր խաղալ: Շուտով նրա հայրը երկրորդ անգամ է ամուսնանում: Խորթ մայրը կարողանում է փոխարինել երեխային հարազատ մորը: Ընտանիքը ապրում էր հաշտ ու համերաշխ: Թերևս այդպես էլ կշարունակվեր, եթե մի գեղեցիկ օր չլիներ այն, ինչը գուցե ճակատագրով նախատեսված էր աղջնակի համար:

Մի ամպամած օր, երբ երեխաները խաղում էին բակում, հանկարծ նկատեցին մեծ, սև ամպ, կարծեցին, թե ամպրոպ է սպասվում, բայց ամպրոպի փոխարեն փոթորիկ բարձրացավ: Այն արմատախիլ էր անում ծառերը ու ողջ փոշին պտտում երկրի երեսին: Փոթորիկը բարձրացրեց նաև Վանգային ու գետնին շպրտեց շատ ավելի հեռու: Այնպես որ փոքրիկին գտան միայն երեկոյան՝ աչքերի մեջ ավազ լցված: Նա անգիտակից էր, իսկ երբ ուշքի եկավ, չկարողացավ բացել աչքերը: Բժիշկները խորհուրդ տվեցին նրան տեղափոխել մայրաքաղաք ու վիրահատել, բայց ընտանիքը գումար չուներ, իսկ մինչ կփորձեր ճարել, Վանգան վերջնականապես կուրացավ: Նրան տեղափոխեցին «կույրերի տուն» , որտեղ ապրեց 3 տարի ու այդ ընթացում սովորեց կարդալ, կար անել:


Հենց այստեղ նա հանդիպեց նաև իր առաջին սիրուն' մի կույր երիտասարդի, ում հետ պատրաստվում էր կյանքը կապել: Բայց ճակատագիրն այլ կերպ որոշեց նրա ուղին: Խորթ մայրը մահացավ ու հայրը նրան հետ բերեց տուն:

Հետագա 10 տարիները դարձան ամենադժվարը Վանգայի կյանքում: Նա անընդհատ կար էր անում, բայց գումարը միևնույնն է քիչ էր: Հենց այս տարիներին էր, որ նա ծանր հիվանդացավ ու անկողնուն գամվեց: Ոչ ոք չէր հավատում, որ Վանգան կապրի, բայց նա ապրեց և ինքնուրույն վեր կացավ անկողնուց: Հենց այդ պահից էլ ի հայտ եկան նրա զարմանալի կարողությունները: Ասում են' նա մի տարի չքնեց' դրանից առաջ ընկնելով երկարատև տրանսի մեջ, որի ընթացքում խոսում էր ոչ իր ձայնով: Մի օր էլ չդիմացավ ու հարևանուհիների մոտ ասաց, որ ապրիլին պատերազմ է սկսվելու: Նրան, իհարկե, չհվատացին, սակայն պատերազմը երկար սպասեցնել չտվեց. ապրիլի 6-ին գերմանկան զորքը նախահարձակ եղավ: Այդ օրվանից էլ Վանգային սկսեցին «պայծառատես» կոչել, ու նրա տան մոտ հերթեր գոյացան:


Վանգան, իր կարողությունները բացատրել է ինչ-որ անհասկանալի մարմինների առկայությամբ, որոնց ծագումը բացատրել չի կարողացել: Նա ասում էր, որ խոսում է մահացածների հետ: Նրա հաճախորդներից շատերն էլ են պնդում, որ տարօրինակ կնոջ մոտ իրենք լսել են մահացած հարազատների ձայները. «Երբ իմ դիմաց որևէ մեկը կանգնում է, նրա շուրջ են հավաքվում իր մահացած բարեկամները: Նրանք իրենք են ինձ հարցեր տալիս ու պատասխանում են իմ հարցերին: Ես ընդամենը փոխանցում եմ ողջերին այն, ինչ հաղորդում են մահացածները»:

Վանգան չէր կանխում դեպքերը, այլ միայն գուշակում էր: Սակայն նա նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով: Հիմնականում նա խորհուրդ էր տալիս հիվանդներին լողանալ իր ասած բույսերի թուրմով, քանի որ մաշկի միջոցով արված բուժումը ավելի արդյունավետ էր համարում: Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»:

Վանգան մահից չէր վախենում և իր իսկ մահն էլ նա ընդունեց ժպիտով: Հիվանդ էր աջ կրծքի ուռուցքով ու ասում էր, որ գիտի՝ իր ժամանակը լրացել է, դրա համար էլ թույլ չտվեց իրեն վիրահատել: 1996 թվականի օգոստոսի 10-ին բժիշկները արձանագրեցին հիվանդի վիճակի լավացում: Վանգան սկսեց խոսել մի ֆրանսուհի 10-ամյա աղջնակի մասին, ով իր մեռնելու օրը պիտի կուրանա ու ստանա շնորհը: Այդ աղջիկը այժմ պիտի լինի մոտ 26 տարեկան և, ով գիտի, գուցե մի օր լսենք նաև նրա անունը:

Վանգայի զարմուհու խոսքերով՝ մահից առաջ նա հաց ու ջուր ուզեց, ապա խնդրեց, որ իրեն լողացնեն, իսկ հետո ասաց. «Այ հիմա ես պատրաստ եմ»: Մոտ ժամը 9-ին Վանգան ասաց, թե իր հետևից են եկել մահացած հարազատների հոգիները, սկսեց խոսել նրանց հետ, իսկ ժամը 10-ին բժիշկները գրանցեցին նրա մահը:

Բոլոր ժամանակնորի պայծառատեսը այսպես էր ասում.
«Ուզում եք բացատրել այն, ինչ ես անում եմ: Ինչպե՞ս է հնարավոր բացատրել, երբ դա Աստծու ձեռքի գործն է: Իմ պարգևն Աստծուց է: Նա կուրացրել է ինձ, բայց տվել է այլ աչքեր, որոնցով ես տեսնում եմ և' տեսանելի, և' անտեսանելի աշխարհը»:

 
 
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity