«Արզնի 1-Երևան» ջրատարի վթարը վերացված է, ջրամատակարարումը՝ վերականգնված
SOCIETYՀաշվի առնելով ջրատարի վթարի բարդությունն ու տեղանքի անհարմարությունը` Վեոլիա ջուրը հայտարարել էր նշված մայրուղային ջրատարի 36-ժամյա կանգառի մասին: «Օրենքով» այն պետք է ավարտվեր այսօր, երեքշաբթի, երեկոյան 24.00-ին: Սակայն արդեն առավոտյան մայրաքաղաքում թաղամաս առ թաղամաս վերականգնվում էր ջրամատակարարման գործող ռեժիմը: Իսկ այս պահին Երևանի շատ քիչ հատվածներում է, որ դեռ աշխատանքներ են տարվում գրաֆիկի ապահովման նպատակով: Պատճառն էլ ոչ թե ջրի պակասն է, այլ խողովակներում պատահող օդի «պրոբկաները». մի հանգամանք, որը հաճախ է ուղեկցում նման վթարներին:
Աշխատանքներն ավատվել են գիշերը, ժամը մոտ 02.00-ին: Մարդիկ գործը վերջացրել են շինտեխնիկայի լուսարձակների լույսի ներքո: Քիչ հետո բացվել են ջրատարի «վանտուսները»՝ օդը դուրս թողնելու համար ու փակվել «սլիվները»՝ որ ջուրը հոս իխողովակաշարով:
Այսպիսի բարդության վթար դեռ չէինք ունեցել մեր պրակտիկայում,- ասել է «Արաբկիր» տեղամասի պետ Դավիթ Սահակյանը:



