«Եռաբլուրում» կոտրել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայի ապակին ու թալանել այն (ֆոտո)
SOCIETY«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար եւ թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար:
Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այդ ընթացքում «Եռաբլուրում» ուժեղացված հսկողություն էին իրականացնում ոստիկանները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



