Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Պատերազմի մասին առաջին լուրերից մինչեւ մղձավանջային իրականություն. ապրիլյան օրերը՝ սկզբից մինչեւ վերջ

SOCIETY

Armtimes.com-ը գրում է.

2016 թվականի ապրիլի 2-ին պատերազմի մասին առաջին տեղեկությունները ժամը 9։10-ին հայտնվեցին: Հայկական կողմը հայտնեց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Ադրբեջանական կողմը ոչ թե գործողություններ էր իրականացնում սահմանին, այլ գնդակոծում էր խաղաղ բնակավայրերը:

Հենց ապրիլի 2-ի առավոտյան, դպրոց գնալու ճանապարհին հրթիռակոծության հետեւանքով 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, բազմաթիվ բեկորային վնասվածքներ էին ստացել, արդյունքում՝ 12-ամյա Վաղինակը սպանվեց, եղբայրն ու էլի մեկ երեխա հայտնվեցին հիվանդանոցում: Բացի երեխաներից, օրվա ընթացքում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվեցին 4 անձ՝ մարմնի տարբեր շրջաններում ստացած հրազենային վիրավորումներով: 

Մինչ լրատվամիջոցները, անհատներն ու պաշտոնական աղբյուրները ողջ օրվա ընթացքում ադրբեջանական գործողությունների մասին հակասական տվյալներ էին հաղորդվում, երեկոյան Սերժ Սարգսյանի մոտ Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարվեց: Օրակարգի շրջանակներում ստեղծված իրավիճակը Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակում որակվեց: Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջին օրվա կորուստների մասին՝ «18 զոհ, 35-ին մոտ վիրավոր ունենք»,- հայտարարեց նա:

Միաժամանակ արտահերթ նիստ էր Արցախում, այն հրավիրել էր Ազգային ժողովը, օրակարգում միայն 1 հարց էր՝ Ադրբեջանի կողմից նախահարձակ գործողությունները:

Օրվա ընթացքում հրապարակված ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ, խոշոր բախումներ էին տեղի ունեցել մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ, առավել թեժ մարտեր էին ընթացել արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Ապրիլի 3-ին արդեն ռազմաճակատ դարձած գոտի էին մեկնում ազատամարտիկները, առաջնագիծ մեկնեցին Հայաստանի բոլոր ծայրերից՝ մի քանի հազար մարդիկ: ԼՂՀ ՊԲ պաշտոնական տվյալների համաձայն, ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան եւ հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում էին թեժ մարտեր: Պարբերաբար հրապարակվում էին տեղեկություններ՝ ադրբեջանական կողմի զինտեխնիկայի կորուստների մասին, եւ ոչ մի խոսք՝ հայկական կողմի կորուստների, զոհերի: Միայն հայտնի էր, որ ուղղաթիռով Երեւանի Մուրացան զինհոսպիտալ էին տեղափոխվել մի շարք զինծառայողներ, ոմանց միացվել էր արհեստական շնչառություն:

Կեսգիշերին մոտ հայտնի դարձավ, որ հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, ազատագրել են նորանոր դիրքեր ու բնագծեր, հայտնել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդն ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

Ապրիլի 4-ին, օրվա ընթացքում հրապարակված տեղեկությունների համաձայն, իրավիճակը սահմանին պատերազմական էր, թեժ մարտեր էին ընթանում սահմանի ողջ երկայնքով: Հայաստանից ու Արցախից հազարավոր մարդիկ էին մեկնում սահմանագիծ, հրապարակվեցին հայկական կողմի տասնյակ զոհերի անունները, հայտնվեցին նրանց պատմություններն ու թե ինչպես նրանք ընկան հերոսի մահով: Նույն օրը հայտնի դարձավ, որ կրակահերթերի հետեւանքով Արցախում զոհվել էր եւս 1 երեխա:

Երեկոյան կողմ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ հայկական կողմը 20 զոհ եւ 72 վիրավոր ունի, եւս 26 զինծառայող համարվում է անհայտ կորած: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ուներ մոտ 300 զոհ:

Ապրիլի 4-ը, մարտերի ամենաթեժ օրն էր, բացի սահմանի զոհերից ու գնդակոծվող խաղաղ բնակավայրերից, նույն օրը Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական կրակի թիրախ էր դարձել նաեւ Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կար 7 զոհ: Ուշ երեկոյան ՊՆ խոսնակը հրապարակեց սահմանի նոր զոհերի անունները:

Ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերը հակառակորդը շարունակեց խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, կիրառեց անգամ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ հակառակորդն արկակոծել էր նաեւ Մարտունին, այնուհետ օրվա ընթացքում հասած ինֆորմացիայի համաձայն, երկկողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ: Հայտնի դարձավ, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan