Մոմավառություն Գյումրիում՝ ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների (լուսանկարներ)
SOCIETYԳյումրիում մոմավառություն է արվել՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին:
Հիշեցնենք, որ Երևանում ևս մոմավառություն էր կազմակերպվել: Ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների՝ քաղաքացիները մոմավառութամբ ու երթով շարժվել են Եռաբլուր:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցել է 100 զոհ և կորցրել է 800 հա տարածք:







