Yerevan, 07.November.2025,
00
:
00
BREAKING


Կարծում եք՝ տիեզերքում ձգողականություն չկա՞. սխալվում եք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մենք գիտենք, որ...

 

Տիեզերքում գրավիտացիա (ձգողականություն) չկա:

 

Իրականում այդպես չէ:

 

Գրավիտացիան ամենուրեք է: Ուղղակի երկրագնդից կամ ցանկացած երկնային այլ մարմնից հեռանալուն համապատասխան այն նվազում է: Գրավիտացիայի բացակայության մասին այս մոլորությունը ծագել է այն պատճառով, որ մարդիկ տեսնում են, թե ինչպես են տիեզերագնացները կամ իրերը տիեզերքում թռչում՝ ասես կշիռ չունեն: Բանն այն է, որ Երկրի ուղեծրում գտնվող տիեզերանավը կամ ավտոմատ տիեզերական կայանը ոչ թե դուրս են Երկրի ձգողականության դաշտից, այլ ուղղակի այդ սարքերը, ըստ էության, հորիզոնական հարթությունում անընդհատ ազատ անկում են կատարում դեպի երկրագունդ վերջինիս գրավիտացիայի շնորհիվ (հորիզոնական հարթությունում ազատ անկումը բերում է նրան, որ այս սարքերը սկսում են պտույտներ գործել երկրագնդի շուրջը), և այդպիսով ստեղծվում է անկշռելիության էֆեկտ, քանի որ երբ մարմինն «ընկնում է», ինչպես հայտնի է, այն դադարում է ճնշել իր հենարանին, և ստացվում է քաշի «կորուստ»: Սա հեշտությամբ կարելի է զգալ իջնող վերելակում կամ ինքնաթիռում: 

 

1687 թվականին Իսահակ Նյուտոնը առաջին անգամ ներկայացրել է համընդհանուր գրավիտացիայի՝ ձգողականության օրենքը, որից պարզ է դառնում, թե ֆիզիկական մարմինները ինչպես են միմյանց ձգում: Բայց ամենակարևոր բանը, որ հետաքրքրում էր գիտնականներին այս օրենքում, երկնային մարմինների, մասնավորապես մոլորակների, արբանյակների շարժումները նկարագրելու հնարավորությունն էր: Այնուամենայնիվ, հետագայում պարզվեց, որ Նյուտոնի՝ ձգողականության օրենքը անկատար է, այն հետագա զարգացում ստացավ շնորհիվ Էյնշտեյնի հարաբերականության տեսության: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Նյուտոնի օրենքը կիրառվում է անգամ հիմա. ամբողջ հարցն այն է, որ այն հանդիսանում է ընդհանուր հարաբերականության տեսության օրենքի մասնավոր դեպք: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում համընդհանուր ձգողականությունը: Ամեն ինչ շատ պարզ է. երկու մարմինների ձգողական ուժը կախված է այդ մարմինների զանգվածներից և նրանց բաժանող հեռավորություններից: Այդ ուժը մարմինների հեռավորությունը մեծացնելիս թուլանում է չափազանց արագ, օրինակ՝ հեռավորությունը 2 անգամ ավելացնելիս ձգողականությունը նվազում է 4 անգամ, իսկ եթե հեռավորությունը դառնում է 3 անգամ ավելի երկար, ապա ձգողականությունը կթուլանա 9 անգամ: Բայց այստեղ հետաքրքիր է այն, որ անկախ նրանից, թե որքան հեռու են միմյանցից մարմինները, միևնույն է, ձգողականությունը երբեք չի հասնում զրոյի: Այն հնարավորինս փոքր կլինի, այնքան, որ այն չի կարող անգամ չափվել, բայց զրո չի դառնա: Սա գրավիտացիայի հիմնական հատկություններից մեկն է: Չնայած այն հանգամանքին, որ գրավիտացիոն ուժը ամենաթույլերից մեկն է, այն չի ոչնչանում և տարածվում է անգամ անսահման հեռավորությունների վրա: Պարզվում է, որ մեզ՝ Երկրի բնակիչներիս, ձգում են հեռավոր աստղերը և մոլորակները, որոնք մեզանից հեռու են միլիոնավոր լուսատարիներ: Այո, սա ճիշտ է, բայց հեռավոր լուսատուի ձգողականությունը այնքան փոքր է, որ նա չի կարող անգամ մեկ ատոմ տեղաշարժել, իսկ ավելի մեծ մարմինների մասին խոսելն անգամ իմաստ չունի: Սակայն կրկին պետք է ասել, որ գրավիտացիան երբեք զրո չի լինում: Հետևաբար, ասել, որ տիեզերքում ձգողականություն չկա, սխալ է: Ընդհակառակը, տիեզերքը բառացիորեն «ներծծված է գրավիտացիայով», և նրա ամեն կետում գոյություն ունի տիեզերքում գոյություն ունեցող բացարձակապես բոլոր մարմինների գրավիտացիայի մի մասնիկ: Բայց այստեղ հարց է ծագում, թե ինչու այնտեղ կա անկշռելիություն: Ամեն ինչ շատ պարզ է և չի բացատրվում գրավիտացիայի բացակայությամբ: Եթե մարմինը տիեզերական օբյեկտներից գտնվում է բավականին մեծ հեռավորության վրա, ապա այդ տիեզերական մարմինների ձգողական ուժը չափազանց փոքր է լինում, բացի այդ, նրանք մոտավորապես հավասարակշռում են միմյանց:

 

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ անկշռելիությունը և գրավիտացիայի բացակայությունը լրիվ տարբեր հասկացություններ են: Օրինակ, եթե գրավիտացիայի հետևանքով Երկրի մակերևույթին ազատ անկման արագացումը 8,8 մ/վրկ2 է, ապա մերձերկրային ուղեծրում, որտեղ լինում են տիեզերանավերը, այն ընդամենը 10 տոկոսով է պակաս երկրային արագացումից և 7,9 մ/վրկ2 է, բայց, այնուամենայնիվ, լինում է անկշռելիության վիճակ ի հաշիվ ազատ անկման:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth