Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Բակո Սահակյանի հետ հիմա ավելի ջերմ հարաբերություններ ունենք, Արայիկ Հարությունյան

SOCIETY

 

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը NEWS.am-ին տված հարցազրույցում խոսել է Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների, Բակո Սահակյանի հետ հարաբերությունների եւ ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին։

 

Թեեւ Արցախի նախագահական ընտրություններին մեկ տարի կաբայց արդենթեկնածուների անուններ են շրջանառվումայդ թվում նաեւ ձեր անունըՁեզկտեսնե՞նք որպես նախագահի թեկնածու:

 

 

Քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնո՞ւմ եք այլ ուժերիայդ թվում՝Հայաստանի իշխանությունների հետ:

 

Քաղաքական կոնսուլտացիաներ, իհարկե, անցկացնում ենք Արցախի քաղաքական ուժերի հետ: Իհարկե, հանդիպումներ ունենում ենք նաեւ առանձին քաղաքական գործիչների, հանրության հետ: Իսկ Հայաստանի քաղաքական ուժերի հետ, այո, ունենում ենք հանդիպումներ, բայց ավելի շատ հանդիպման նպատակը քաղաքական խնդիրներն են եւ Արցախ-Հայաստան միջպետական հարաբերությունները:

 

Պետնախարարի պաշտոնից հրաժարականից հետո ի՞նչ հարաբերություններունեք Բակո Սահակյանի հետձեզ այսօր ընդդիմադիր համարո՞ւմ եք:

 

Հակառակը, եւ հրաժարականի օրը եւ դրանից հետո բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ որպես քաղաքական ուժ՝ մենք շարունակում ենք պատասխանատվություն կրել Բակո Սահակյանի կառավարության գործունեության մասով: Այսինքն, Բակո Սահակյանի գլխավոր հենարանը Ազգային ժողովում «Ազատ հայրենիք» կուսակցությունն է: Որեւէ խնդիր չկա, չի եղել եւ չի էլ լինելու: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, հիմա շատ ավելի ջերմ է, ինչպես եղել է տարիներ առաջ, վերջին ամիսներին եւ համոզված եմ՝ որեւէ բան չի կարող խաթարել մեր հարաբերությունները:

 

Ձեր հնարավոր առաջադրման մասին Բակո Սահակյանի հետ որեւէխոսակցություն եղե՞լ է:

 

Իհարկե, միշտ էլ քննարկում ենք, չենք թաքցնում, բայց ամեն ինչ որոշելու է համագումարը:

 

Հնարավո՞ր էոր Բակո Սահակյանը սատարի ձեր կուսակցության թեկնածուին:

 

Դիրքորոշում կամ տեսակետ չեմ նկատել: Ինձ թվում է՝ ինքը կհայտարարի, որ ունենալու ենք աննախադեպ ընտրություններ, որտեղ իշխանությունն ապահովելու է ժողովրդավարական պահանջներին համապատասխան ընտրություններ: Այսինքն, բոլոր կանոնները պահպանվելու են: Ինձ թվում է՝ նախագահը չեզոք կլինի եւ չի աջակցի որեւէ թեկնածուի:

 

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էոր բիզնեսը պետք է քաղաքականությունիցհեռու լինիԴուք հայտնի գործարար եքինչպե՞ս եք պատկերացնում բիզնեսի ուքաղաքականության համատեղումըեթե դուք առաջադրվեք ու ընտրվեքնախագահՇահերի բախում չի՞ լինի:

 

Գիտեք, ես արդեն 11 տարուց ավելի է՝ բիզնեսի աշխարհի ներկայացուցիչ չեմ: Այո, ես երբ մտել եմ քաղաքականություն, եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարներից, գործատուներից մեկը, որի հիմնական աշխատանքը եղել է գյուղմթերքների արտադրությունը եւ վերամշակումը: Իսկ գյուղմթերքների վերամշակումն ազատագրված տարածքներում, որտեղ երկար ժամանակ հող չէր մշակվում եւ հիմա էլ շարունակվում է չմշակվել: Իմ ստեղծած կառույցը շարունակում է այդ գործունեությունը, իսկ ես որեւէ միջամտություն կամ կապ չունեմ այդ ընկերությունների աշխատանքի հետ: Ես մնում եմ որպես սեփականատեր, բայց սեփականատեր լինելը դեռ չի նշանակում զբաղվել գործարարությամբ: Որեւէ մեկը չի կարող ասել, որ այս 11 տարիներին ես զբաղվել եմ գործարարությամբ եւ խախտել եմ բարձրաստիճան պաշտոնյային առաջադրվող պայմանը: Եթե ես մնամ քաղաքականության մեջ, այդ սկզբունքը պահպանելու են: Ես հանցանք չեմ համարում ազատագրված տարածքում հաց արտադրելը: Այդ նույն հարցը կարելի է տալ ցանկացած քաղծառայողի, թե ինչու է քաղծառայողը դառնում քաղաքական գործիչ: Ես քաղծառայող չէի, հող մշակող էի ու հող մշակողը դարձել է քաղաքական գործիչ: Սպորտսմենը դառնում է քաղաքական գործիչ: Այսինքն, բոլորը կարող են դառնալ քաղաքական գործիչ, բացի հող մշակողի՞ց: Ինձ թվում է, որ այն մարդիկ, որոնք քաղաքական մրցակից են տեսնում, փորձում են դա շահարկել:

 

Ձեր անվան հետ շաղկապված ընկերությունները կառավարությունից արտոնություններ ստացե՞լ են։

 

Իհարկե, առիթ կլինի, որ կհրպարակեմ այն ընկերությունների ցանկը, որ շատ քիչ է, որի հետ ես կապ ունեմ եւ թե ինչ գործունեություն եմ ծավալել Արցախում: Այդ ընկերությունները գործել են օրինականության սահմաններում, որեւէ լրացուցիչ արտոնություն չեն ստացել: Եթե որեւէ արտոնություն եղել է, եղել է ընդհանուրի շրջանակում: Այսինքն, եթե ինչ-որ ծրագիր պետությունը իրականացրել է, բոլորի հետ նրանք էլ օգտվել են, լինի հարկերի տույժերի համաներում, արտոնյալ վարկերի տրամադրում եւ այլն:

 

Իսկ ո՞ւմ եք դուք ձեզ մրցակից համարում առաջիկա ընտրություններում:

 

Ղարաբաղում մեզ մրցակիցներ չկան, կան քաղաքական ուժեր, որոնց հետ համագործակցելով ունենալու ենք օրինակելի քաղաքական միջոցառում՝ ընտրությունների տեսքով: Դա լինելու է համագործակցություն, ոչ թե մրցապայքար: Գոնե ես այդպես եմ ցանկանում: Դաշտում եղած քաղաքական ուժերն այդ նույն կարծիքին են:

 

Իսկ հնարավո՞ր էոր ձեր կուսակցությունը հետ կանգնի ընտրություններինմասնակցելու մտքից ու սատարի այլ թեկնածուի:

 

Ոչ, բացառվում է դա: Մենք հայտարարել ենք, որ մեր կուսակցության նախագահը լինելու է նախագահի թեկնածու:

 

Իսկ կուսակցության նախագահի շա՞տ թեկնածուներ ունեք:

 

Այո, շատ ունենք: Մի քանի հազար անդամ ունենք ու մի քանի հազար թեկնածու: Որոշումը համագումարն է կայացնելու:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League