Գավառում 2 երեխաների 26-ամյա մայրը հղիության ընդհատման համար հիվանդանոց գնալուց 10 րոպե անց մահացել է
SOCIETYՀայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է մարտի 29-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հասմիկի հարազատներն ասել են. «Մեր տան ծուխը մարեցին, 2 երեխաների մայրը, ով կյանքում առողջական խնդիրներ չէր ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։ Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 29-ին իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը, ով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Ներարկումից 5 րոպե անց Հասմիկի ինքնազգացողությունը վատանում է։ Նա բուժքրոջը հայտնում է, որ վատ է զգում իրեն ու 10 րոպեի ընթացքում Հասմիկը մահանում է։ Լրիվ անարխիա, լրիվ բարձիթողի վիճակ է Գավառի հիվանդանոցում տիրում։ Լսել էինք, որ նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել ու մեղավորները չեն պատժվել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



