Շտապօգնության խումբը ասաց,որ երեխան մինչև հիվանդանոց չի ապրի. Ահա, թե ինչ եղավ հետո
LIFEՆման մարդիկ պետք է ավելի շատ լինեն!
Ես շտապօգնության բժիշկ եմ աշխատում:Մի օր ուշացել էի աշխատանքից և ստիպված էի տաքսիով գնալ:Ճանապարհին հանկարծ հեռախոսիս զանգ եկավ,ընկերուհիս էր:
Պարզվեց,որ իր 3-ամյա տղայի մոտ բարձր ջերմություն է և չի իջնում աչ մի կերպ:Ես բացատրեցի,որ պետք է իրավիճակը կարգավորել:Երբ ես ավարտեցի խոսակցությունս,տաքսու վարորդը հարցրեց.
-Դուք բժի՞շկ եք:
-Այո՛,աշխատում եմ շտապօգնության բաժանմունքում:Ձեզ նու՞յնպես խորհրդակցություն է պետք:
-Ո՛չ,ուղղակի ես անվճար եմ տեղափոխում բժիշկներին:
Ես մտածեցի,որ այս մարդը կատակում է:
-Դա նոր պետական ծրագի՞ր է:
-Ո՛չ,սեփական ծրագիրս է:Ուղղակի մեկ տարի առաջ շտապօգնության բժիշկներից մեկը կանխեց երեխայիս մահը ավտովթարից հետո:
-Պարզ է,սակայն դա ուղղակի մեր աշխատանքն է:Մենք դրա համար գումար ենք աշխատում այնպես,ինչպես դուք եք դա անում:Ինչու՞ այդ դեպքում պետք է հրաժարվեք գումարից:
-Պարտականությունը՝ պարտականություն,սակայն մեր դեպքը այլ էր:Նա դեպքի վայրում ինչ-որ օրենք էր խախտել:2-րդ շտապօգնության խումբը պնդում էր,որ աղջիկս հիվանդնաոց չի հասնի և կմահանա ճանապարհին: Այդ տղան տեղում վիրահատեց աղջկաս,նա մինչ այսօր մեծ սպի ունի պարանոցի վրա,սակայն ողջ է:Մենք կարող էինք նրան կորցնել:
Այդ տղային հետո ազատել էին աշխատանքից,քանի որ նա խախտել էր կարգը:Նա տեղափոխվեց իր քաղաք և այժմ այնտեղ է կյանքեր փրկում:
Ես իմ պարտքն եմ համարում այդ տղային այս կերպով շնորհակալություն հայտնել:Ես Աստծուց շնորհակալ եմ,որ մեզ այդ տղային էր ուղարկել:




















































