Մասնագետները եզրակացություն են ներկայացրել Եթովպիայում Boeing 737-ի կործանման պատճառների մասին
INTERNATIONAL NEWSԵթովպիայում շաբաթներ առաջ կործանված Boeing 737 Max-ի վթարի հետաքննությամբ զբաղվող մասնագետները նախնական եզրակացություն են ներկայացրել, որի համաձայն՝ նախքան ընկնելն խափանվել է օդանավի վայրէջքը կարգավորող համակարգը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նման եզրահանգման մասնագետները եկել են ինքնագրիչ սարքերն ուսումնասիրելուց հետո: Նախկինում փորձագետները ենթադրում էին, որ այդ համակարգը կարող էր վթարի պատճառ դառնալ, սակայն ապացույցներ չունեին:
Այժմ զեկույցի համաձայն նրանք վստահ են, որ այդ համակարգն առնվազն միացել է: Այդ մասին հուշում է օդաչուներից մեկի վերջին խոսքերը, որոնք ձայնագրվել են կապի խափանումից առաջ:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավն ընկել էր թռիչքի մեկնարկից 6 րոպե անց՝ դառնալով 157 մարդու մահվան պատճառ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



