Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Բնա­պահ­պա­նա­կան խնդիր­նե­րը և տնտե­սա­կան զար­գա­ցու­մը չպետք է դնել կշեռ­քի հա­վա­սար նժար­նե­րին

SOCIETY

Հանքարդյունաբերությունը մեր երկրում շարունակվում է, գուցե ոչ նույն թափով, ինչ առաջ, սակայն դրանից բնապահպանական խնդիրները չեն փոխվում կամ չեն պակասում: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ տնտեսական և քաղաքական ռեֆորմների արդյունքում մեր երկիրը դարձավ հանքային կցորդ մյուս երկրների համար, ինչը զարգացման ամենացածր աստիճանն է. «Սա, իհարկե, պատահականություն չէր: Ռեֆորմներն այնպես էին մտածված, որ արդյունքը դա պետք է լիներ: Անկախության տարիներին ակտիվորեն սկսել ենք զարգացնել հանքարդյունաբերությունը՝ մետաղային և ոչ մետաղային ուղղությամբ: Ոչ մետաղայինը էլի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, բայց ոչ այդ աստիճանի, և այդտեղ, իմ կարծիքով, հնարավոր է իրավիճակը կարգի բերել, տնտեսապես ավելի շահավետ օգտագործել ու զարգացնել այդ ճյուղը: Իսկ մետաղային հանքերի դեպքում խնդիրները շատ-շատ լուրջ են: Հիմնականում դրանք զարգացած են Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում և այլն»:

Տիկին Դանիելյանը նշում է, որ շատ մեծ վնասներ է կրում Լոռին. «Մեծ աշխատանքներ են իրականացրել ամերիկյան համալսարանը՝ Լոռիում, և ակադեմիայի կենտրոններից մեկը՝ Սյունիքում: Ուղղակի ցույց է տրված ծանր մետաղներով աղտոտվածությունն ամբողջ շղթայով՝ հող, ջուր, բույսեր և սնունդ: Եթե նայում ենք առողջապահական տվյալները, ապա ամենամտահոգիչ վիճակում Լոռին է: Իմ կարծիքով, Սյունիքում էլ խնդիր ունենք. որքանո՞վ են օբյեկտիվ վերջին տարիների առողջապահական վիճակագրական տվյալները: Դրանք գնալով լավանում են, որի հիմքը չի երևում, որովհետև էկոլոգիական տվյալները գնալով վատանում են», - ընդգծում է զրուցակիցս:

Բնապահպանը հիշեցնում է, որ այժմ Երևանի շրջակայքում 29 հանք է գործում, մեկը՝ կենտրոնում: «Ճիշտ է, դրանք մետաղային հանքեր չեն, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոշին ծանր մետաղներ է պարունակում, որը բացասական է ազդում բնակչության առողջության վրա»: 

Դանիելյանն ընդգծում է՝ բնապահպանական խնդիրները և տնտեսական զարգացումը որևէ պարագայում չպետք է դնել կշեռքի հավասար նժարներին: «Հանքարդյունաբերությունը ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսն է կազմում: Հարստանում են միջազգային ընկերությունները և մեր նախկին իշխանավորները, որոնք մասնաբաժին ունեն այդ հանքերում: Նույնիսկ կառավարության ռազմավարության ծրագրում գրված է, որ էկոլոգիական տեսանկյունից չունենք որևէ հանքի գոնե մեկ դրական օրինակ: Բոլոր հանքերը բաց են գործում, պոչամբարները որևէ ստանդարտի չեն ենթարկվում, արդյունքում այդ բոլորը ծանրանում է բնության և մարդու առողջության վրա: Իսկ Ամուլսարը, աստված չանի, բայց վերջին կաթիլը կարող է լինել այդ խիստ մտահոգիչ ճանապարհին», - եզրափակում է բնապահպանը՝ հավելելով, որ կա նաև օրենսդրական խնդիր. օրենքները գրվում են, բայց դրանց կիրարկման խնդիրը մնում է բաց: 

«Փաստի» նախորդ համարում հանքավայրերի, մասնավորապես, Թեղուտի հնարավոր վերաբացման հետ կապված իր մտահոգություններն էր հայտնել Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը: Վերջինս նշել էր, որ հանրությունից որևէ մեկը չի տեսել, թե ինչ հետազոտություններ են անցկացվել Թեղուտում, ինչ եզրակացություններ տրվել հանքի հնարավոր շահագործման հետ կապված: 

Թեղուտի հանքի վերաբացման, «Վալլեքս» ընկերության աշխատանքի հետ կապված պարոն Գալստյանը ևս մի մտահոգություն է հայտնել. «10 տարի՝ 2006-2016 թվականներին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների այժմյան նախարար Տիգրան Խաչատրյանը «Վալլեքսում» եղել է ֆինանսական տնօրեն: Ինչպե՞ս է ստացվել, որ նա այսօր երկրի տնտեսության ոլորտի նախարարության ղեկավարն է: Նրա ղեկավարած կազմակերպությունը ենթարկվել է ֆինանսական, սոցիալական և էկոլոգիական կոլապսի: Ինչպե՞ս կարող է նման բացասական արդյունք ցույց տված մարդը մեր պետության տնտեսական ոլորտը կառավարել: Ես իր դեմ ոչինչ չունեմ, բայց մարդու աշխատանքը գնահատվում է արդյունքներով: Այդ մարդն ունի ձախողած ծրագիր, որը ներկայացվում էր որպես անկախ Հայաստանի ամենախոշոր տնտեսական ծրագիր: Արդյո՞ք պատասխանատվություն չպետք է կրի Վալերի Մեջլումյանը, բոլոր այն մարդիկ, որոնք ստորագրել են թույլտվություններ, տվել են պոչամբարի անվտանգության դրական եզրակացությունները: Տիգրան Խաչատրյանը չի՞ ուզում ներողություն խնդրել այն մարդկանցից , որոնք այսօր աշխատանքի համար կռիվ են անում, թե մեզ աշխատանք տվեք, մեր վարկերը մնացել են, այն մարդկանցից, որոնց հողերն աղտոտվել են, և նրանք զրկվել են տնտեսական ուրիշ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, ինչո՞ւ ներողություն չի խնդրում բնակիչներից, որ իր ղեկավարած կազմակերպությունը ֆինանսական կոլապսի է ենթարկվել և ակտիվները հայտնվել են բանկում», - ընդգծում է պարոն Գալստյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App