Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


«Տրոց­կիզ­մի» ստվե­րը Հա­յաս­տա­նում.ո՞րն է չա­փա­նի­շը և ո՞ր տա­րեթ­վից սկսել

INTERNATIONAL NEWS

eadaily.com-ը ««Մեղավորության կանխավարկած» և «ճշմարտության հանձնաժողովներ». «տրոցկիզմի» ստվերը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կարող է ձգձգվել: Հետհեղափոխական Հայաստանի իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ցանկանում են զգալիորեն արագացնել «ապօրինի հարստացման միջոցով ժողովրդից և պետությունից գողացված միջոցները» վերադարձնելու գործընթացը: Որոշ ընդդիմադիր ուժերի կողմից «մեղավորության կանխավարկած» և «տրոցկիզմ» անվանված այս նոր «իրավական» մեխանիզմի նշանակետում, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն միլիոնավոր դոլարներ աշխատած նախկին պետական ծառայողները, նրանց մոտ հարազատները և փոխկապակցված անձինք ու զուգահեռ հարստացած գործարարները: Վերջերս տեղի ունեցած մի ասուլիսում այդ միտքը հնչեցրել է ոչ թե որևէ մեկը, այլ անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Եթե օրինական ճանապարհով գնանք, կոռուպցիայի դեմ պայքարը կարող է երկար տարիներ ձգձգվել: Այս համակարգի քննադատները չեն մտածում ներդրումների մասին, այլ մտածում են այն մասին, թե ինչ տեղի կունենա իրենց ամառանոցի, Հյուսիսային պողոտայում գտնվող տան և այլնի հետ: Այս ամենը առգրավվելու է»: Փաստորեն, հեղափոխական քաղաքական գործընթացների միջոցով իշխանության եկած Փաշինյանին արդյունքներ են պետք, և կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղումը ոչ մի կերպ չի նպաստում դրան: Փաշինյանը մի քանի անգամ ասել է. «Վերջին գողացված կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին»: Սկզբում իշխանությունները հասկացան, որ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի մասին դատավարությունները կարող են տևել ամիսներ, նույնիսկ տարիներ, և սկսեցին խոսել «անցումային արդարադատության» համակարգի մասին: Ավելին, որպես «անցումային արդարության տարր»՝ առաջարկվում է ստեղծել անօրինական ձեռք բերված գույքի բռնագանձման համար օրենսդրական նախադրյալներ՝ առանց դատարանի որոշման: Փաշինյանի «հեղափոխական կառավարության» աշխատանքի արդյունավետությունը, որը կոռուպցիայի դեմ պատերազմ է հայտարարել, մինչ օրս չի տպավորել ո՛չ նրա կողմնակիցներին և ո՛չ էլ ընդդիմախոսներին: Վարչապետը նույնպես դժգոհ է: Մինչ օրս Հայաստանի իշխանությունները կարողացել են պետական բյուջե վերադարձնել մի քանի տասնյակ միլիարդ դրամ և մեկ շքեղ հյուրանոց Ծաղկաձորում: Ինչպես պարզվում է, այդ վերադարձված գումարները ոչ թե Հայաստանի պետական բյուջե են մտնում, այլ իբր թեգնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ: Իրականում շատ դժվար է ստուգել՝ այդ միջոցներն իրո՞ք փոխանցվել են բանակին, թե՞ սա ընդամենը աչքկապություն է և մեդիա-ցուցադրություն: Ըստ Փաշինյանի, այդ միջոցները չեն կարող արտացոլվել բյուջեի եկամուտների մեջ, բայց դրանք կկիրառվեն (արդյո՞ք կկիրառվեն) որոշակի ռազմական գնումների համար:

«Տրոցկի՞զմ», թե՞ ռումբ ժամցույցի մեխանիզմով: Ըստ Հայաստանի արդարադատության նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանի, առանց դատական որոշման գույքի բռնագրավման հնարավորության մասին Փաշինյանի հայտարարությունից «տրոցկիզմի հոտ» է գալիս: Նրա խոսքով, այս մեխանիզմի իրականացման վերաբերյալ կառավարության փաստարկները համոզիչ չեն, քանի որ դրանք չեն ներառում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պրակտիկայի վերլուծությունը, և չեն համապատասխանում ՄԻԵԴ-ի չափանիշներին: Միևնույն ժամանակ, մարտի 1-ին Հայաստանի կառավարության ղեկավարը ստեղծել է աշխատանքային խումբ այս նոր հայեցակարգը իրականացնելու համար, իսկ Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացրել է իրավական հիմք նոր մեխանիզմի ներդրման համար՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման մասին» հայեցակարգը: Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ Կենտրոնական բանկի փաստարկներին: Ըստ նրա, ժողովրդինը ժողովրդին վերադարձնելու գաղափարը գովելի է, բայց ընտրված ուղին ճիշտ չէ, և այստեղ հարցեր կարող են առաջանալ ոչ միայն պոտենցիալ հանցագործների, այլ նաև նրանց հետ, որոնք երբևէ չեն ունեցել կապ հանցագործության հետ, և անհնար է մեկի գույքը անօրինական համարելը, քանի որ «այդ մարդը չէր կարող դա ունենալ»: Ըստ Հովհաննիսյանի, այս դեպքում ներդրողների մասին ընդհանրապես պետք է մոռանալ, քանի որ այս հայեցակարգը «ժամացույցի մեխանիզմով ռումբ է» ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հեղինակության, այլ նաև հայկական պետականության համար:

Ինչո՞ւ պետք է շրջանցվեն դատարանները: Ինչպես նշում են բարեփոխումների կողմնակիցները, «անցումային արդարադատությունը» տեսականորեն նոր և գերհզոր դատական ատյանի ստեղծում չէ, այլ մարդու իրավունքների հետ կապված մի շարք միջոցառումների ներդրում: Ըստ իշխանությունների, այս կերպ հնարավոր կլինի փոխհատուցում տրամադրել խախտումների զոհերին, ինչպես նաև ստեղծել «բռնության հիմքում ընկած կոնֆլիկտների և այլ պայմանների քաղաքական համակարգերի վերափոխման հնարավորություններ»: Անցյալի խախտումների քննության ժամանակ անցումային արդարադատությունը երկու նպատակ ունի՝ «զոհերին մատուցել արդարության որոշակի մակարդակ և ամրապնդել խաղաղության, ժողովրդավարության և հաշտեցման հնարավորությունները»: Փոխաբերական ասած՝ խոսքը անցյալի ռեժիմին և նրանց զոհերին հաշտեցնելու և խախտված իրավունքների վերականգնման հարթակ ստեղծելու մասին է: Գործընթացը ներառում է քրեական, վերականգնողական և սոցիալական արդարության տարրեր: Այսինքն, գործընթացի նպատակը հաշտությունն է և ոչ թե պատիժը, իսկ պատժամիջոցները գործիք են, այլ ոչ թե գործընթացի նպատակ: Ըստ Հարվարդի համալսարանի իրավաբան Արտյոմ Գեղամյանի, որը անցումային արդարադատության փորձագետ է, այդ մեխանիզմների ներդրումը երկու կարևոր մտքերի է բերում. կա՛մ ներկայիս դատական համակարգը չի կարողացել լուծել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ կապված խնդիրները, կա՛մ նրան չի վստահում նոր կառավարությունը: Մյուս կողմից, նրա կարծիքով, դեռևս պարզ չէ, թե ժամանակակից Հայաստանի պատմության մեջ որ ժամանակագրությամբ պետք է հաշվի առնել դեպքերը՝ սկսած վերջին 10, 20, թե 30 տարիներից: Ո՞րն է չափանիշը և ո՞ր տարեթվից սկսել: Հայաստանում, այսպես կոչված, անցումային արդարությունը լոբբինգ է արվում Ջորջ Սորոսի կառույցների, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության կողմից, որի ղեկավար կազմում «թավշյա հեղափոխությունից» հետո հայտնվել են այդ կառույցների սաները: Նպատակն է հայկական էլիտայից ակտիվների և փողերի բռնագանձումը: Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում անցումային արդարադատության միջոցները հարմարեցվել են նախկին համակարգված անարդարությունների փոխհատուցմանը: 

Միջոցների շարքում հաճախ օգտագործվել է նաև ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձումը, սակայն գրեթե երբեք հնարավոր չէ գողացված փողերը վերադարձնել մինչև վերջին կոպեկը: Օրինակ, Համաշխարհային բանկի գնահատականներով, մոտ 35 մլրդ դոլար է դուրս բերվել Ինդոնեզիայից, մոտ 5 մլրդ՝ Կոնգոյից և նույնքան՝ Ֆիլիպիններից: Այս բոլոր երկրները անցել են անցումային արդարադատության ուղիով, բայց վերջնական արդյունքում կարողացել են վերադարձնել նախատեսված գումարներից տասնյակ անգամ քիչ գումարներ:

Կամո Խաչիկյան

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another