Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Կա­ռա­վա­րու­թյու­նը նա­հան­ջեց, կամ՝ մի պայ­քա­րի ար­դյունք

SOCIETY

Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացման դրույթը: «Այս պահի դրությամբ Հարկային օրենսգրքի բարեփոխումների ցանկից գազավորված ըմպելիքների վերաբերյալ դրույթները հանվել են: Հետագա քննարկումների պարագայում կճշգրտենք: Կար նաև սկզբունքի խնդիրը: Եթե մենք դա դիտում ենք որպես առողջապահական խնդիր և փորձում ենք հարկել բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքները, հարց է առաջանում նաև այլ ապրանքների մասով, որոնք ևս բարձր շաքարավազ են պարունակում: Այս պահի դրությամբ դա հանված է օրինագծից»,-հայտնել է Ավինյանը:

Ավինյանի փաստարկները միանգամայն տրամաբանական են։ Այստեղ առաջանում են այլ հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում ենք լսել կառավարության անդամներից։ Երբ կառավարությունում քննարկվում էր Հարկային օրենսգրքի նախագիծը, դրա շուրջ կոնսենսուս չկար, ու նույն մտահոգությունները հնչեցվել են, սակայն այն ժամանակ դրանց չարձագանքեցին ո՛չ Ավինյանը, ո՛չ էլ կաբինետի անդամների մեծամասնությունը։ Կառավարության հույսը թերևս այն էր, որ ՀՕ փոփոխությունները հեշտությամբ կարելի է անցկացնել վերահսկելի խորհրդարանում, կարևորը բյուջեն լցնելն է։ Փաստորեն՝ կառավարությունը գնում էր հերթական չմտածված փորձարարության՝ բյուջեն լցնելու հաստատակամությամբ։ Ու իրադարձությունները կգնային կառավարության ուզած սցենարով, եթե հետևողական պայքար չծավալեին գազավորված ըմպելիքների բիզնեսով զբաղվող ընկերությունները։ Նրանց հետևողականությունն ու փաստարկներն անխոցելի էին, ու կառավարությունն, ի վերջո, տեղի տվեց։

Իհարկե, ողջունելի է, որ կառավարությունն ականջալուր է լինում հասարակական տարբեր խմբերի, գործարար սեգմենտների բողոքներին, առաջարկություններին, սակայն կարծում եմ՝ շատ ավելի արդյունավետ ու նպատակահարմար կլինի, եթե իշխանությունները ոչ թե պոստֆակտում արձագանքողի դերում հանդես գան, այլ որևէ նախագծի կամ ռեֆորմի շուրջ կանխավ կազմակերպեն հանրային, մասնագիտական քննարկումներ։ Դա մեծապես կնպաստի դիսկուրսիոն հարթակների կայացմանը, նաև կվերացնի քաղաքական ու սոցիալական լարվածության ռիսկերը։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ իշխանություններն ու նրա պրոպագանդան դադարեն պիտակավորել այն խմբերին, մարդկանց, ովքեր հանդգնում են քննադատել կառավարությանը կամ բողոքի գործողություններ անել նրա դեմ։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա շուտով հասարակության մեծամասնությունը դառնալու է «սև» կամ «հակահեղափոխական»։ Հիշում եմ՝ այս պատմության առաջին օրերին «հակահեղափոխական» էին որակվում նաև գազավորված ըմպելիքների հարկման դեմ հանդես եկողները, համենայն դեպս՝ հեղափոխության կողմնակիցները նման որակումներ տալիս էին սոցիալական ցանցերում։ Հիմա փաստորեն ստացվում է, որ կառավարությունը եկել է «հակահեղափոխական» կոմպրոմիսի։

Սակայն Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից գազավորված ըմպելիքների հարկման դրույթի հեռացումն առաջին հերթին կարևոր ազդակ է մեր հասարակության համար։ Անհրաժեշտ է սեփական իրավունքների համար պայքարել ցանկացած դեպքում ու հետևողականորեն՝ անկախ այն հանգամանքից, որ հեղափոխական էյֆորիան դեռևս մինչև վերջ չի նահանջել, ու իշխանության ճամ բարից կամ նրա դրդմամբ հնչելու են տարբեր տեսակի մեղադրանքներ կամ որակումներ։

Ոչ թե իրենց իրավունքները պաշտպանող մարդիկ ու խմբերը պետք է արդարացումներ գտնեն, այլ իշխանություններն են պարտավոր դուրս գալ «խուլ ու համրի» կարգավիճակից ու լսել հնչող քննադատությունը։ Ինչպես՝ այս դեպքում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League