G20-ի ժամանակ կատուներն Օբամայից եւ Պուտինից երկու քայլ այն կողմ ծաղիկներն են հոտոտում (տեսանյութ)
VIDEOԹուրքական Անթալիայում անցկացվող G20-ի գագաթաժողովի ընթացքում երեք կատուներ բեմ են բարձրացել: Այս մասին գրում է բրիտանական Independent-ը:
«G20-ի ամենաուժեղ պետությունների առաջնորդներից՝ Բարաք Օբամայից եւ Վլադիմիր Պուտինից, ուշադրությունը շեղվեց»,- գրում է պարբերականը:
Լրագրողները տեսանյութ են նկարահանել եւ տեղադրել Twitter-ում: Երկու կատուներ շարժվում են բեմի երկայնքով, այնուհետեւ մեկը կանգ է առնում՝ անկյունում դրված ծաղիկները հոտոտելու համար: Մի քանի վայրկյան անց նրանց է միանում նաեւ երրորդ կատուն:
«Այս կատուներն աշխատում են անվտանգությունում: Նրանք իրենց հետ նանոխցիկներ ունեն»,- սկսել են կատակել Twitter-ի օգտատերերը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



