«Կուզենայի կրկնել Մխիթարյանի ճանապարհը, բայց ոչ ՄՅու-ի միջոցով». ադրբեջանցի ֆուտբոլիստ
SPORTԱդրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կռիլյա Սովետով» ակումբի հարձակվող Ռամիլ Շեյդաևը խոստովանել է, որ ցանկանում է կրկնել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային ճանապարհը, գրում է Azerisport.com կայքը:
«Իհարկե, ուզում եմ կրկնել նրա ճանապարհը, սակայն ոչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջոցով: Լավ կլիներ՝ միանգամից «Արսենալ»-ում հայտնվեի»,- ասել է ֆուտբոլիստը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Ադրբեջանի ընտրանու խաղացողը հավելել է, որ լոնդոնյան «Արսենալ»-ի խաղն իրեն դեռևս մանկական տարիքից է գրավել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



