Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Զար­գա­ցո՞ւմ, թե՞ իմի­տա­ցիա

ANALYSIS

Երբ երեկ Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերում սկսեց հեռարձակել խորհրդարանի նիստը, արդեն պարզ էր, որ ԱԺ-ում կարևոր իրադարձություն է լինելու։ Շուտով պարզվեց, որ ելույթ է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առիթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումն էր։

Նիկոլ Փաշինյանը հաճելի լուրեր է հայտնել, թերևս դա է պատճառը, որ նրա ելույթը հեռարձակվեց ուղիղ եթերում։ Վարչապետն ասել է, որ շինարարության ոլորտում շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում. ընթացիկ տարվա հունվար, փետրվար ամիսներին ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ։ Նրա խոսքով` լրջագույն աճ է նկատվում նաև հիփոթեքային վարկավորման ոլորտում` այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարին` 2018թ. փետրվարի նկատմամբ` 100 տոկոսով։ Փաշինյանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով` եկել ենք այն համոզման, որ 2019–ի պետբյուջեն կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով։ Նրա խոսքով` այդ գումարները մտադիր են ծախսել տարբեր ուղղություններով։ Առաջին հերթին, ըստ Փաշինյանի, մտադիր են 2019թ. հուլիսի 1–ից 10 տոկոսով բարձրացնել ԶՈւ, իսկ սեպտեմբերի 1–ից` ուսուցիչների աշխատավարձը. խոսքը մոտ 38 000 ուսուցչի մասին է։ Իհարկե, այս ամենը շատ հաճելի է, սակայն չթաքցնենք՝ տպավորություն է, որ վարչապետի ելույթն ավելի շատ միտված էր հասարակության աճող դժգոհությունը պարպելուն, համենայն դեպս՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես շեշտում էր տնտեսության մեջ նկատվող դրական միտումները, ինչը հասարակության մեծամասնությունը դեռևս չի նկատում, որովհետև երկրում ակնհայտորեն չի լավացել կյանքի որակը։

Օրինակ՝ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին։ Անշուշտ, հաճելի է նման կանխատեսում լսելը ու բնավ էլ չենք ուզում կասկածի տակ դնել վարչապետի կանխատեսումը։ Մյուս կողմից՝ շինարարական բումի մասին խոսակցությունները նման են դեժավ յուի։ Իհարկե, իրավիճակների մեխանիկական նմանություն չենք ուզում փնտրել, սակայն մտավախությունները հիմք ունեն, քանի դեռ չենք համոզվել, որ գործ ունենք տնտեսության կայուն զարգացման հետ՝ դրա իմիտացիայի, քարոզչական նպատակով ներկայացվող թվերի հետ։

Այն, որ 2019 թ.-ի պետբյուջեն գերակատարվելու է առնվազն 40 մլրդ դրամով՝ հրաշալի նորություն է։ Եթե այդ թիվն արտացոլում է ստվերային տնտեսության կրճատման միտումները կամ գործ ունենք տնտեսական հեղափոխության առաջին դրսևորումների հետ, ապա պատկերը միանգամայն գոհացուցիչ է։ Կարևորը, որ հիմքում սոսկ իրավական հարթությունը չլինի, այսինքն՝ ոչ թե հիմնականում նախկինում թույլ տրված չարաշահումների բացահայտման հետևանք լինի, այլ իսկապես ինստիտուցիոնալ, հստակ գործիքակազմով աշխատանքի արդյունք: Հակառակ պարագայում տնտեսության զարգացման կամ ստվերի դեմ պայքարի մասին խոսակցությունները կլինեն իմիտացիոն ու կարող են կարճաժամկետ էֆեկտ ունենալ, այն էլ՝ քարոզչական հարթության վրա։

Հիմա, թերևս, վաղ է ենթադրություններ անելը ու հարկ է հետևել զարգացումներին՝ հասկանալու համար, թե զարգացման կոնկրետ ինչ տեսլական է առաջարկում կառավարությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation