Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Նոր թի­րախ­նե­րի ակունք­նե­րը. անձ­նա­կան «մո՞ւռ», անհանդուրժողականությո՞ւն, թե՞ սև­ե­ռուն սկզբուն­քայ­նու­թյուն

ANALYSIS

Կառավարության նախօրեի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից հայտարարել է, թե ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից, մինչև դպրոցական։ «Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ, էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն», - հայտարարել է վարչապետը։ Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը, կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել, հայտարարել է վարչապետը՝ առանց կոնկրետ անուններ նշելու. «Չի կարող էդպիսի բան լինել, հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է և մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ, կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել»:

Նիկոլ Փաշինյանն անուններ չի տվել, բայց բոլորի համար գրեթե ակնհայտ է, որ խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է, որը թերևս վերջինն է բուհական համակարգում, որը դիմադրում է իշխանությունների հորդոր-ճնշումներին ու շարունակում է պաշտոնավարել, ընդսմին՝ չհրաժարվելով ՀՀԿ անդամությունից։ Այն, որ խոսքը նրա մասին է, երեկ անուղղակի հաստատել է նաև ԿԳ նախարարը: Իհարկե, բարոյականության ու արժանապատվության մասին մեր ընկալումները միանգամայն տարբեր են, ու թերևս որևէ բանական մարդ՝ Արամ Սիմոնյանի փոխարեն, վաղուց հրաժարական տված կլիներ, մանավանդ՝ անկեղծ լինենք, նրա պաշտոնավարման բարոյական ռեսուրսներն, ըստ էության, սպառված են։ Մի փոքր դժվար է պատկերացնել, որ ակադեմիական մտավորականների ընտանիքում մեծացած ու անուրանալի գիտական վաստակ ունեցող մարդը բոլոր միջոցներով շարունակում է կառչած մնալ աթոռին։

Սակայն յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր վարքագիծը, ու թերևս հարկ է անդրադառնալ վարչապետի ելույթին, մանավանդ, որ դրանում արտահայտված ուղերձները, մեղմ ասած, դրական ազդեցություն չեն կարող ունենալ ոչ միայն կրթական համակարգի վրա, այլ առհասարակ՝ հետհեղափոխական Հայաստանի քաղաքական մշակույթի ձևավորման համատեքստում։

Եթե նույնիսկ ընդունենք, որ ԵՊՀ-ի կամ որևէ այլ բուհի ռեկտորը չափազանց վատն է, ապա դատապարտելի է նրա պաշտոնանկությունը քաղաքական որոշմամբ։ Դա ոչ միայն բուհական համակարգը չի փրկի քաղաքականացումից, այլ հակառակը՝ բուհերն ուղիղ կախվածության մեջ կդնի քաղաքական կոնյուկտուրայից, իրավիճակի փոփոխությունից, ինչպես, ցավոք, եղել է նախկինում։ Էլ ի՞նչ բուհական կամ ակադեմիական ինքնավարության մասին է խոսքը, երբ ռեկտորը պաշտոնավարում կամ աշխատանքից ազատվում է վարչապետի քաղաքական որոշմամբ։ Այդ դեպքում՝ անհրաժեշտ է հրաժարվել հոգաբարձուների խորհրդի ինստիտուտից, որովհետև դրանց անդամներն, ըստ էության, դառնում են մարիոնետներ, որոնք պետք է կատարեն երկրի առաջին դեմքի ցուցումները կամ, առնվազն, ուղղորդումները։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում գործում են ոչ թե օրենքները, այլ հեղափոխական «ճշմարտությունները», վարչապետի ցանկությունները։

Ավելին՝ վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանն այս թեմայով նախօրեին հրապարակավ չէր արտահայտվի, եթե շաբաթներ առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին հաջողվեր պաշտոնանկ անել Արամ Սիմոնյանին։ Բայց ընթերցողը հավանաբար հիշում է, որ այս հարցը խորհրդի նիստի օրակարգում ներառել նույնիսկ չհաջողվեց՝ չնայած կառավարության ներկայացուցիչների ջանասիրությանը։ Ապրիլի կեսին սպասվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նիստ, ու կասկածից վեր է, որ վարչապետը՝ նախօրեի իր ելույթով, փորձում է ուղղորդել, ճնշում գործադրել հոգաբարձուների խորհրդի անդամների վրա։

Մյուս կողմից՝ խիստ ցավալի է հանրապետական բարքերի, հին ավանդույթների ռեստավրացիան, երբ պաշտոնից ազատվում էին բոլոր նրանք, ովքեր ունեին ընդդիմադիր հայացքներ կամ ուղղակի չէին կիսում իշխանության տեսակետները։ Հիմա ըստ էության նույն բանն է կատարվում. պաշտոնանկ են արվում բոլոր այն մարդիկ, ովքեր չեն «քայլել» կամ հակադրվել են «քայլողներին»։ Սա «սևերի» ու «սպիտակների» հակադրության հերթական դրսևորում է, հակահեղափոխության նոր թիրախի ամրագրում. երեկ դա ՀՀԿ-ն ու օլիգարխիան էին, այսօր՝ Արամ Սիմոնյանը, վաղը կարող է դառնալ ցանկացած մեկը, որն ունի տարբերվող տեսակետ։

Եվ վերջապես, նկատում ենք տխուր մի իրողություն, որը կապ չունի սիրո ու հանդուրժողականության, հեղափոխության վեհ նպատակների հետ։ Նիկոլ Փաշինյանի ելույթների, անհանդուրժողականության թիրախ են դառնում բոլոր այն մարդիկ, ովքեր տարբեր փուլերում հակասություններ են ունեցել վարչապետի կամ իր կողմից իրականացված իշխանափոխության հետ։ Անձնական անհանդուրժողականությունն ու, ժողովրդական լեզվով ասած, «մուռը» ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որն, ի վերջո, հանգեցնում է մի համակարգի ձևավորման, որը գործում է ոչ թե ռացիոնալության տրամաբանությամբ, այլ մի մարդու քմահաճույքներով:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy