Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը՝ ևս մեկ քայլ հայ և մալթացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման ճանապարհին

CULTURE

Մարտի 19-22-ը Երևանում անցկացվեց «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը։ Այն նպատակ ուներ հայ արվեստասերներին ներկայացնել Մալթայի երաժշտական ժառանգությունը, կատարողական արվեստը։ Ծրագրի շրջանակներում հանդես եկան Մալթայից ժամանած հայտնի երաժիշտներ։ Նման փոխշփումները հնարավորություն են տալիս ծանոթանալու տարբեր երկրների մշակութային ժառանգությանը, մշակույթի բնագավառում համագործակցության նոր ուղիներ են բացում։

2018թ. ապրիլի 18-30-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց շրջանակում լավագույնս ներկայացվել է հայկական հարուստ և բազմազան մշակույթը։ Եվ ահա մեկ տարի անց Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ մալթյան երաժշտական արվեստը ներկայացվեց հայ ունկնդրին։ Սիմֆոնիկ և կամերային համերգների շրջանակներում Երևանում ելույթ ունեցան մալթացի արտիստներ՝ ջութակահարներ Կարմինե Լաուրին, Ռեջի Քլյուզը, դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդը։

«Տվեք ինձ մեղեդի, և ես երջանիկ եմ». ահա այս սկզբունքով է ապրում, ստեղծագործում Կարմինե Լաուրին։ «Երաժշտությունը ներդաշնակություն է, այն պետք է դիպչի մարդկանց սրտերին, հուզի նրանց»,- ասում է ջութակահարը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Էրիկ Վոլֆգանգ Քորնգոլդի Ջութակի կոնցերտի ինքնատիպ մեկնաբանությունը նվիրում հանդիսատեսին։ Նրա անկեղծ կատարումը նոր երանգ էր հաղորդում ստեղծագործությանը։ Լաուրին ելույթներ է ունեցել ամբողջ աշխարհում: Նա 18 տարի եղել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի համաղեկավարը, Օքսֆորդի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստերը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժորը: Նա նաև այնպիսի նվագախմբերի հրավիրյալ դիրիժոր է եղել, ինչպիսիք են Լոնդոնի ֆիլհարմոնիկը, Ռոտերդամի ֆիլհարմոնիկը, Մանչեստեր Կամերատան, Հոնգ-Կոնգի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քովենթ Գարդենի նվագախումբը և այլն: Ելույթներով հանդես է եկել նաև Լոնդոնի սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ, Չեխիայի ֆիլհարմոնիկ, Օքսֆորդի ֆիլհարմոնիկ, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Կարմինե Լաուրին նախկինում համագործակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, փաստում է, որ այն ֆանտաստիկ կոլեկտիվ է, երաժիշտները շատ պրոֆեսիոնալ, հիանալի մարդիկ են: Սմբատյանն էլ հիանալի դիրիժոր է, ում հետ հաճելի է աշխատել:

Հայաստանում Մալթայի երաժշտության հետ հաջորդ հանդիպումը կայացավ 18-ամյա դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդի միջոցով։ Մալթացի երիտասարդ դաշնակահարուհին 2018 թվականի «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթի հաղթողն է: Նրա մրցութային ելույթը տևել է 18 րոպե և ուղիղ եթերով հեռարձակվել է ողջ Եվրոպայում` շուրջ 5 միլիոնանոց լսարանի առաջ: Նրա կատարումը բարձր է գնահատվել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան ճանաչված երաժիշտների կողմից: Երևանում նա մենահամերգով հանդես եկավ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ իր հասակակիցների, պատանի երաժիշտների առջև։ Դաշնամուրի ստեղները Բերնիս Սամմութ Ատարդի մատների ներքո հնչում էին մեղմ ու գեղեցիկ։ Երաժշտության կատարումներն այնքան անկեղծ էին, որ հնչյունների ներդաշնակ ելևէջները մոտեցնում էին հանդիսատեսին ու երաժշտին՝ դարձնելով մի ամբողջություն։ Դաշնակահարուհին խոստովանում է, որ ծանոթ է Արամ Խաչատրյանի արվեստին ու շատ է սիրում նրա երաժշտությունը։

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համակոնցերտմայստեր, ջութակահար Ռեջի Քլյուզի ելույթով էլ եզրափակվեցին Հայաստանում Մալթայի երաժշտության օրերը։ Ռեջի Քլյուզը ողջունում է Մալթայի երաժշտության օրերը Հայաստանում անցկացնելու գաղափարը։ Կարծում է, որ նման ծրագրեր ավելի հաճախ պետք է իրականացվեն, որպեսզի մալթացի և հայ ժողովուրդներն էլ ավելի լավ ճանաչեն միմյանց։ Այս գործում, ըստ Ռեջի Քլյուզի և մյուս երաժիշտների, մեծ դեր է ունեցել Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը, որը դասական երաժշտության աջակցման մեծ ծրագրեր է իրականացնում բազմաթիվ այլ երկրներում։

Այս օրերի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կատարվեց մալթացի կոմպոզիտոր Յոզեֆ Վելլայի “Rebbieha” սիմֆոնիկ պոեմը։

Հայաստանի և Մալթայի միջև միջմշակութային երկխոսությունը ծառայում է այդ երկրների մշակույթների հարստացմանը, հայերին ու մալթացիներին շփվելու և հարաբերվելու, միմյանց լավ ճանաչելու հնարավորություններ է ստեղծում։ «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը ևս մեկ քայլ է հայ և մալթացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման ճանապարհին

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns