Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Անվ­ճար օգ­նու­թյուն՝ կեն­սա­կան վատ պայ­ման­նե­րում հայտն­ված մարդ­կանց. խա­բե­ու­թյո՞ւն, թե՞ ան­տե­ղի կաս­կա­ծամ­տու­թյուն

SOCIETY

Հասարակական տրանսպորտում, հանրային վայրերում, մասնավորապես շենքերի բակերում հաճախ կարելի է հանդիպել ռուսալեզու հայտարարության, որով անվճար օգնություն է առաջարկվում թմրամոլներին, ալկոհոլից կախվածություն ունեցողներին և առհասարակ մարդկանց, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում և չունեն մշտական բնակության վայր: 

Հայտարարության մեջ, որպես կապի միջոց, նշված է միայն մեկ հեռախոսահամար:

Նման հայտարարությունները միշտ էլ մեզ կասկածի տեղիք տալիս են, ուստի փորձում ենք ստուգել, թե ովքե՞ր են նման ծառայություններ մատուցողները, ինչո՞ւ են վերջիններս որոշել նման գործունեություն ծավալել: 

Զանգահարեցինք նշված հեռախոսահամարով: Մեր առաջին զանգը հաջողությամբ չպսակվեց: Առաջարկեցին փորձել երկու ժամից: Երկու ժամ անց, մի քանի անպատասխան զանգ կատարելուց հետո, ի վերջո, ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները:

Տղամարդը չներկայացավ, սակայն բավական պատրաստակամ էր լրագրողի հետ շփվելու հարցում: Հարցին, թե ինչ օգնություն են իրենք առաջարկում իրենց դիմած քաղաքացիներին, վերջինս պատասխանեց. «Մեր օգնությունը բարոյա-հոգեբանական է, որևէ դեղամիջոցային բուժում չունենք: Ուղղակի ցանկություն՝ սովորեցնել սթափ ապրել, և մեզ անհրաժեշտ է հենց մարդու ցանկությունը»: 

Մեր զրուցակիցը նաև փաստեց, որ իրենք գրանցված կազմակերպություն են, փաստաթղթերն իրենց ղեկավարի մոտ են: Սա ռուսական կազմակերպություն է, որը մոտ 500 կենտրոն ունի Ռուսաստանում և երկու մասնաճյուղ Երևանում:

«Մենք տրամադրում ենք ապրելու տեղ, սնունդ, հագուստ: Բժշկական մասնագիտացված օգնություն չենք տրամադրում: Մեզ մոտ եկող մարդիկ խնդիրներ ունեն ալկոհոլի, թմրանյութերի հետ: Նրանք Ռուսաստանից են, հայեր, իհարկե, նույնպես կան», - նշեց նա:

Կազմակերպության ներկայացուցիչն ասում է, որ իրենք առաջնահերթություններ չունեն, թե ում պետք է օգնել առաջինը՝ բնակության վայր չունեցողներին, թե կախվածություն ունեցողներին:

«Բոլոր ցանկացողներին պատրաստ ենք օգնել: Մեր կազմակերպությունը կենտրոնացած է հիմնականում մինչև 45 տարեկան անձանց օգնելու հարցում: Մեզ ոչ ոք չի ֆինանսավորում: Մեզ մոտ ինքնաֆինանսավորում է: Ոմանք աշխատում են շինարարության, ոմանք անցումների վրա և ապահովում են ուտելիքի, հագուստի համար անհրաժեշտ գումարը»:

Վերջինս ընդգծում է՝ իրենք անշահախնդիր օգնություն են ցույց տալիս մարդուն.

«Եթե նա ցանկանում է, դիմում է մեզ, աշխատում մեզ հետ, բնակվում: Ինչ-որ մեկն, օրինակ, ցանկանում է մեկնել արտագնա աշխատանքի, մենք փորձում ենք օգնել նրան», - եզրափակեց մեր զրուցակիցը:

Ճիշտ է, նրա խոսքերով, իրենք բժշկական օգնություն ցույց չեն տալիս, սակայն մարդկանց հետ փաստորեն հոգեբաններ են աշխատում, կամ էլ մարդիկ, որոնք «հոգեբանական» ծառայություններ են մատուցում: 

Հարցի առնչությամբ դիմեցինք Առողջապահության նախարարություն: Հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ ասացին, որ այստեղ կարևոր է հաշվի առնել մեկ փաստ. հոգեբանների ծառայությունները 

նախարարության դաշտում չեն, ի տարբերություն հոգեբույժների: 

«Եթե այստեղ կան խախտումներ գովազդի հետ կապված, ապա դրանք պետք է գրավոր տեսքով ուղղվեն առողջապահության նախարարությանը և կառավարությանն առընթեր գործող վերահսկող մարմնին՝ տեսչությանը: Բայց պետք է հասկանալ՝ դա գովազդ է, թե ոչ», - ընդգծեց մեր զրուցակիցը: 

Ընդ որում, առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից նշում են, որ եթե հայտարարության մեջ նշվեր, որ խոսվում է կոնկրետ բուժօգնության մասին, ապա բուժօգնության տեսակը պետք է պարտադիր լիցենզավորվի, ստանա բուժօգնության գովազդի թույլտվություն: 

«Բայց այստեղ խոսվում է բացառապես օգնության մասին, այլ հարց է, որ պետք է պարզել, թե ինչ օգնության մասին է խոսքը»,եզրափակեց մեր զրուցակիցը:

Փաստը» հետամուտ կլինի այս պատմությանը: Առաջիկա մեր համարներում կփորձենք տալ մի շարք այլ հարցերի պատասխաններ և ի վերջո հասկանալ՝ գուցե սա իրականում անշահախնդրորեն գործող, մարդկանց օգնություն ցուցաբերող կազմակերպություն է, թե՞ գործունեության տեսակ, որը պետք է պարտադիր լիցենզավորվի: Ի վերջո, այսպես, թե այնպես, ուղղակի, թե անուղղակի, գործ ունենք մարդկանց կյանքի ու առողջության հետ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026