Ֆրանսիայում սկսել են քաղաքապետարաններից զանգվածաբար գողանալ Մակրոնի դիմանկարները․ Parisien
INTERNATIONAL NEWSԵրկրով մեկ մի քանի քաղաքապետարաններից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիմանկարների բազմաթիվ գողություններ են գրանցվել վերջին մեկ ամսվա ընթացքում։ Ինչպես հայտնել է La Parisien թերթը, իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել գողացված իրերը։
Թերթի տեղեկատվությամբ, երիտասարդ մարդիկ, երբեմն դեղին լուսարձակող ժիլետներով, ազատ մտնում են վարչական շենքեր կամ ամուսնության սրահներ, որտեղից անարգել տանում են դիմանկարները։ Նրանց գործողություններից տուժել են Փարիզի քաղաքային մի քանի գրասենյակներ, ինչպես նաեւ Լիոնի, Բիարիցի, Յուստարիցի եւ այլ քաղաքապետարաններ։
Այս ակցիայի հետեւում կանգնած են բնապահպանական շարժումների ակտիվիստները, որոնք նման կերպ փորձում են ուշադրություն հրավիրել «կլիմայի փոփոխությունները կանխելու հարցում իշխանությունների անգործության վրա»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



