Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում․ ՊՆ
SOCIETYԲյուջեով 2019թ․ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։ Այս մասին մարտի 22-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռքբերումների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ աշխատավարձների բարձրացումը 5000 եւ նույնիսկ 1000 դրամով լուրջ բեռ կդառնա պետական բյուջեի համար։
Սակայն Բալայանը չի բացառել, որ եթե տարվա ընթացքում առաջանան ազատ ֆինանսական միջոցներ, կառավարությունը կարող է բյուջեում փոփոխություններ նախաձեռնել, եւ այդ միջոցները ուղղվեն զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



