Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի
SOCIETYՄոսկվայի Հարավային Մեդվեդկովո շրջանում հայտնաբերվել է հայ տղայի մարմին, որը տառապում էր մանկական ուղեղային կաթվածով եւ ոչ մի տեղ չէր սովորում։ Այս մասին քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությանը տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Մարտի 19-ի առավոտյան Մոլոդցովի փողոցի 15 տան 2-րդ մասնաշենքի բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու մարմինը՝ առանց բառնի մահվան արտաքին նշանների։ «Երեխայի գործազուրկ մայրն ասել է, որ տղան տառապում էր բնածին մանկական ուղեղային կաթվածով։ Նա ոչ մի տեղ չէր սովորում, հաշվառված չի եղել Ռուսաստանի հոգենյարդաբանական դիսպանսերում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
Մահացածին տարել են դիահերձարան։ Քննիչները շարունակում են պարզել երեխայի մահվան հանգամանքները։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



