Yerevan, 17.December.2025,
00
:
00
BREAKING


«Արցախյան հակամարտությունը տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև»

INTERVIEW

Հարցազրույց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ունեցած ծրագրային իր ելույթում մեկ անգամ ևս ընդգծեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում որպես հակամարտության կողմ պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը: Ինչպիսի՞ արձագանք է գտել այն Ձեր կուսակցության մեջ:

- Դեռ ամիսներ առաջ, երբ այս խնդիրը օրակարգում չկար, կուսակցության մեր ֆեյսբուքյան էջում հանդես եկանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված բաց նամակով, ուր, որպես խնդրո առարկա, բարձրացրինք հենց այս հարցը: Կոչ արեցինք հայկական երկու հանրապետություններին, ի վերջո, կողմնորոշվել, և եթե Հայաստանի իշխանությունները այսուհետ ևս շարունակելու են բանակցային գործընթացում հանդես գալ նաև Արցախի անունից, ուրեմն այն պետք է օրինականացնել, իսկ եթե Արցախը մանդատ չի տրամադրում, անհրաժեշտություն է ծագում դիմել կոնկրետ քայլերի: Այսօր մենք բավարարված ենք, որ Հայաստանի և Արցախի իշխանություններին հաջողվել է չեզոքացնել այն անորոշությունը, որ երկար տարիներ տհաճ տարակարծությունների տեղիք էր տալիս:

-Հայաստանյան մամուլում արցախյան մի շարք քաղաքական գործիչներ այս առումով իրենց վերաբերմունքն ու տեսակետն են արտահայտել: Հիմնականում դրական է գնահատվել Հայաստանի վարչապետի որդեգրած սկզբունքայնությունը, սակայն նաև տեսակետ է հնչել, որ Նիկոլ Փաշինյանը, հրաժարվելով հանդես գալ նաև Արցախի անունից, դրանով իսկ խուսափում է պատասխանատվությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի նախորդ երկու նախագահները նույնպես Արցախից մանդատ չեն ունեցել, սակայն երկար տարիներ շարունակել են բանակցել նաև Արցախի անունից, Արցախի փոխարեն:

Ամեն ոք իր կարծիքն ու տեսակետն արտահայտելու իրավունք ունի, երբեմն այն կարող է նաև չհամընկնել պաշտոնական տեսակետի հետ, սակայն, ըստ իս, անընդունելի է, երբ երկարակյաց թյուրիմացության չեզոքացումը որակվում է որպես պատասխանատվությունից խուսափելու պատրվակ: Այն, ինչ բարձրաձայնել և հայ հանրության դատին է ներկայացրել Հայաստանի վարչապետը, Արցախի ղեկավարությունը միշտ էլ շոշափել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումներում, սակայն էական տեղաշարժ չի գրանցվել: Մի խոսքով, հարցը բարձրացվել է միանգամայն տեղին, ժամանակին և ճիշտ վայրում: Եվ, որ ամենակարևորն է, խնդիրն առնչվում է ոչ թե բանակցային ձևաչափի փոփոխությանը, այլ նախկին լիարժեք ձևաչափի՝ Արցախի, որպես հակամարտության հիմնական կողմերից մեկի իրավունքների վերականգնման օրինաչափությանը:

-Անցած տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հաճախ է հայտարարվել, որ բանակցային գործընթացի որևէ փուլում արցախյան կողմն անպայման կներգրավվի բանակցություններում: Ինչպե՞ս եք վերաբերվում նման մոտեցմանը:

- Միանգամայն տարօրինակ զգացումով: Ես պարզապես կուզենայի հարցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իսկ երբ բանակցային գործընթացի ինչ-որ մի փուլում Արցախը ներգրավվի այդ բանակցություններում, դա արդյո՞ք գործող ձևաչափի խախտում չի լինի: Իսկ ինչո՞ւ ինչ-որ փուլում, այլ ոչ թե հիմա: Ո՞րն է տարբերությունը: Ինչո՞ւ, երբ Հայաստանի վարչապետն առաջարկում է բանակցել Արցախի հետ, դա համարում եք բանակցային գործընթացի խախտում, իսկ երբ ինչ-որ փուլում ծրագրում եք Արցախի մասնակցությունը, դա խախտում չի համարվում: Պարզ է՝ սա նույնպես խոշոր տերություններին բնորոշ երկակի ստանդարտների կիրառման ժանրից է: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ուրվականի տպավորություն թողնող մտացածին այդ փուլը: Ավելի քան համոզված եմ, որ ոչ ոք չի կարող պատասխանել այդ հարցին:

-Ամենատարբեր մակարդակներում հայտարարություններ են հնչում այն մասին, որ Արցախը կարող է ներգրավվել բանակցային գործընթացում միայն բոլոր կողմերի համաձայնության պարագայում: Հասկանալի է, որ նկատի է առնվում ադրբեջանական կողմի սպասվող դիմադրությունը:

-Ադրբեջանական կողմը կընդունի Նիկոլ Փաշինյանի առաջարկը, թե չի ընդունի, դա իր խնդիրն է: Եթե Ադրբեջանն իրականում ցանկություն և մտադրություն ունի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, հազիվ թե նրա համար նշանակություն ունենա, թե ում հետ է բանակցում՝ Հայաստանի՞, Արցախի՞, թե՞ երկուսի հետ միասին:

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Ադրբեջանը գերադասում բանակցել միայն Հայաստանի հետ, առանց արցախյան կողմի մասնակցության:

- Չեմ կարծում, որ Հայաստանի հետ բանակցությունները Ադրբեջանի համար անչափ դյուրին ու սահուն են ընթանում, սակայն միանգամայն հասկանալի պատճառով Ադրբեջանի համար դա ամենաընդունելի տարբերակն է: Չանտեսենք, որ արցախյան հակամարտությունը տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես դա միջազգային հանրությանը փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները: Եթե դա լիներ տարածքային վեճ, բնականաբար, բանակցությունները կընթանային միայն այս երկու երկրների միջև, և այստեղ արտառոց ոչինչ չէր լինի: Բայց այստեղ խնդիրը դիտարկվում է ազգերի ինքնորոշման հարթությունում, որը ոչ միայն չի ընկալվում, այլև չի ընդունվում Ադրբեջանի կողմից, որովհետև նրան ձեռնտու չէ: Այն, որ Արցախը, որպես հակամարտության լիարժեք կողմ, դուրս է մղվել բանակցային գործընթացից, անտրամաբանական է ու որևէ քննադատության չի դիմանում: Իրավիճակի առնչությամբ հարց է ծագում՝ ինչո՞ւ Կոսովոյի փոխարեն Սերբիան չի բանակցում Ալբանիայի հետ, ինչո՞ւ է Մոլդովան բանակցում Մերձդնեստրի և ոչ թե ՌԴ-ի հետ: Եթե վաղը թալիշները կամ լեզգիները անկախություն հռչակեն, ո՞ւմ հետ է բանակցելու Ադրբեջանը, եթե ոչ թալիշների և լեզգիների հետ: Ախր, սրանք սոսկ հարցեր չեն միայն:

- Իսկ եթե, այնուամենայնիվ,Ադրբեջանը հիմնախնդրի կարգավորման գործընթացում նախընտրի ռազմական ուղի՞ն:

- Դա անչափ վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի քայլ կլինի Ադրբեջանի համար, որովհետև նման քայլը կասկածի տակ կդնի հենց Ադրբեջանի, որպես պետություն, գոյությունը: 

Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat Pay