Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից. Արմավիրի մարզպետարան
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմապերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում վերը նշված դպրոցների տնօրենները զբաղեցված պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում են ներկայացրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վերջինիս համապատասխան որոշումներով ազատվել զբաղեցրած պաշտոններից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



