Սյունիքում ձյուն է տեղում. Տիգրանաշենի ոլորաններում բուք է
SOCIETYԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Սոթք-Քարվաճառ եւ Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան քաղաքներում եւ «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Տիգրանաշենի ոլորաններում բուք է, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում՝ մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



